Մաեստրոն իր գործունեությամբ բազմիցս սովորեցրել է բոլորիս, թե ինչ է հայրենասիրությունը և արդարությունը. Հայկ Մարությանը` Ազնավուրի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի էջում: Հայկ Մարությանը գրել է. «Հայ ազգի մեծագույն գործիչը հեռացավ մեզանից: Սա, իհարկե, մեծ կորուստ է Շառլ Ազնավուրի արվեստի երկրպագուների համար ամբողջ աշխարհում: Բայց, ամենից առաջ, սա մեծ կորուստ է համայն հայության համար, քանի որ մաեստրոն իր գործունեությամբ բազմիցս սովորեցրել է բոլորիս, թե ինչ է մարդասիրությունը, հայրենասիրությունը և արդարությունը: Ցավակցում եմ ընտանիքի անդամներին և հարազատներին»:
https://web.facebook.com/hayk.marutyan/posts/1904288026350936