ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստան-սփյուռք» խորհրդաժողովը նպատակ ունի կենտրոնացնել սփյուռքի ուժերը Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական 10-ից ավելի երկրների սփյուռքահայերի մասնակցությամբ կազմակերպված «Հայաստան-սփյուռք» խորհրդաժողովը նպատակ է դրել հնարավոր բոլոր ուժերը կենտրոնացնել Հայաստանի զարգացման գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին լրագրողներին հայտնեց Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը:

«Սեպտեմբերի սկզբին Գերմանիայի Քյոլն քաղաքում կազմակերպեցինք «Հայաստան-սփյուռք» առաջին խորհրդաժողովը, որի խորագիրն էր` «Նոր Հայաստան, նոր սփյուռք»: Եվրոպական 10-ից ավելի երկրներից ներկայացուցիչներ կային: 3 հիմնական հարցերի շուրջ խոսեցին` սփյուռքի տարբեր գաղթօջախների միջև հարաբերությունները, սփյուռք- Հայաստան հարաբերությունները և Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Քննարկեցինք` ինչպես տարբեր ոլորտներում կարող ենք օգտակար լինել Հայաստանին»,- ասաց Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով` սփյուռքի այս աստիճան ոգևորվածությունը Հայաստանի նկատմամբ առաջացել է հատկապես «Թավշյա հեղափոխություն»-ից հետո:

«Հայաստան-սփյուռք հարաբերությունների որակական փոփոխության համար ստեղծվել են ամենալավ հնարավորությունները: Հայաստանի փոփոխությունները առիթ եղան, որ նաև սփյուռքը արթնանա իր թմբիրից: Սփյուռքի տարբեր գաղթօջախներում այն երիտասարդները, մարդիկ ու գործիչները, որոնք իսկապես մտահոգ են Հայաստանի ու սփյուռքի զարգացմամբ, սկսեցին մտածել Հայաստանի զարգացմանն ուղղված իրենց քայլերի մասին»,- նշեց նա:

«Նոր Հայաստան, նոր սփյուռք» խորհրդաժողովում ընդունած որոշումներն ու քննարկված հարցերը կյանքի կոչելու համար այժմ համապատասխան հանձնաժողովներ են ստեղծվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular