ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գավառում անցկացվեց «Մեծ փուռ-2018» փառատոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գավառ քաղաքի զբոսայգում անցկացվեց «Մեծ փուռ- 2018» փառատոնը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով: Փառատոնին մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ, արտասահմանցի հյուրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց միջոցառման նախաձեռնող խմբի համակարգող Աստղիկ Հովեյանը, ,Մեծ փուռե-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքը, ինչն էլ տոնի է վերածվում քյավառցիների հյուրընկալ ընտանիքներում: Փառատոնի աջակիցն է «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից եւ իրականցվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ: «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Գեղարքունիքի մարզի տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում ստեղծված Գանձակ եւ Սարուխան համայնքների կարտոֆիլ արտադրողների 2 խմբերի կողմից կազմակերպվեց ,Փռի կարտոլիե հյուրասիրություն:

Վաճառքի տաղավարներում տարածաշրջանի արտադրողները ներկայացրին քյուֆթա, արիշտա, փախլավա, գաթա եւ ավանդական այլ ուտեստներ: Ի դեպ, քյուֆթայի եւ արիշտայի պատրաստման տաղավարներում այցելուները հնարավորություն ունեցան՝ տեսնելու եւ մասնակից դառնալու դրանց պատրաստման արարողությանը: Փառատոնն ուղեկցվեց ժողովրդական երգ ու պարով, այցելուների մասնակցությամբ կազմակերպվեց տարատեսակ հետաքրքիր մրցույթներ եւ սպորտային խաղեր:

Միջոցառման մասին իրենց տպավորություններով կիսվեցին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: «Համտեսեցի փռի կարտոֆիլ, ինչը շատ համեղ էր, որոշ գնումներ կատարեցի: Հիմա միջոցառումները շատ կարեւոր են, իսկ այս միջոցառումը վերածվել էր մի յուրատեսակ տոնակատարության: Ամեն համայնք ունի իր համուհոտը, եւ այսօր Քյավառի համուհոտն իր կարեւոր դերակատարումն ունեցավ»,-նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Մեծ փուռն արդեն ավանդույթ է դարձել Գավառ քաղաքում, ինչը նաեւ խորհրդանշում է բերքահավաքի սկիզբը: Մարզը տարեկան արտադրում է ավելի քան 200 հազար տոննա կարտոֆիլ, ինչը նպաստում է երկրի պարենայինն անվտանգության ապահովմանը: Այս միջոցառմամբ մենք նաեւ գնահատում ենք մեր գյուղաշխարհի մարդկանց աշխատանքը՝ բերքահավաքը վերածելով կատարյալ տոնի:

Հուսով եմ, որ մեզ կհաջողվի այս փառատոնը շարունակել ամեն տարվա բերքահավաքի օրերին »,-նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Միջոցառման համակարգող Աստղիկ Հովեյանի հավաստմամբ՝ փառատոնին մասնակցեցին ավելի քան երեք հազար հոգի:

Խոսրով Խլղաթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular