ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուլիսյան դեպքերից հետո որպես մեղադրյալ է ներգրավվել 60 անձ. 50-ը կալանավորված է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու եւ պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 60 անձ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՔԾ մամուլի ծառայությունից:

50 անձ կալանավորված է, երկուսը գտնվում են հետախուզման մեջ, մյուսների նկատմամբ ընտրված են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ:

Քրեական գործին միացվել են նաեւ մի խումբ անձանց կողմից 2015 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ իրականացվող համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում զանգվածային անկարգությունների կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը, ինչպես նաեւ 2016 թվականի մայիսի 20-ին Երեւանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի մասնակից «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հրազեն հանդիսացող երկու ինքնաձիգ եւ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ հայտնաբերելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Բոլոր մեղադրյալներին տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ (պատանդ վերցնելը), 219-րդ (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), 35-225-րդ (զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստություն) եւ 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների տարբեր մասերով:

Օգոստոսի 16-ի դրությամբ տուժող է ճանաչվել 19 անձ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջնորդությամբ քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնվելուց հետո կատարվել են բազմաթիվ քննչական եւ դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 75 անձ (վկաներ, տուժողներ, մեղադրյալներ), կատարվել են քննչական փորձարարություն եւ դեպքի վայրի դետալային զննություններ, 19 անձից հետազոտման եւ նույնականացման համար ստացվել են նմուշներ, դատարանի համապատասխան որոշումների հիման վրա ստացվել են հեռախոսային զանգերի վերծանումներ, պահանջվել են բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, որոշումներ են կայացվել 25 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց առաջադրվել են մեղադրանքներ, 23-ի վերաբերյալ դատարաններից ստացվել են կալանավորման թույլտվություններ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված սկզբնական փաստական տվյալների համաձայն՝ կոտրվել է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը եւ հափշտակվել է դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, պարզվել է, որ ՊՊԾ գնդի հարակից տարածքում հրկիզվել է 5 ավտոմեքենա, եւս 16 ավտոմեքենա վնասվել է գնդի տարածքում:

Ձեռնարկվում են դատավարական եւ օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ ոստիկանության երեք ծառայողների՝ Ա. Վանոյանի, Յու. Տեփանոսյանի եւ Գ. Մկրտչյանի սպանության, ինչպես նաեւ մյուս անձանց հրազենային կամ այլ վնասվածքներ պատճառելու հանգամանքները պարզելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular