ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և Կամբոջայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պրակ Սոկհոնի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժն արդունավետ կիրառելու և համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու ուղղությամբ: Այս առումով կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացումը:

Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են միջազգային հարթակներում, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը: Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանի համար Ֆրանկոֆոնիան լավ հարթակ է Հարավային Ասիայի տարածաշրջանում համագործակցության ուղիների բացահայտման առումով: Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Երևանում հոկտեմբերին կայանալիք ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, օրակարգը և նախատեսվող հարակից միջոցառումները:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանն ու Պրակ Սոկհոնը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular