ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատական համակարգը չբարեփոխելու ծուղակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում այժմ դատական հայցերի ներկայացման շքերթ է: Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին դատական հայց են ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի, Արա Պապյանի, «Ժամանակ» օրաթերթի ու Առաջին լրատվականի: Վերջինիս լրագրողի դեմ հայց է ներկայացրել նաև news.am կայքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը զրպարտությունը հերքելու և փոխհատուցման պահանջի վերաբերյալ դատական հայց է ներկայացրել փաստաբան Տիգրան Հայրապետյանի և երկու լրատվամիջոցի՝ «Հայկական ժամանակի» և «Առաջին լրատվական»–ի դեմ: Սա ամբողջական ցանկը չէ, ավելին, վստահ ենք, որ ապագայում շարքը կհամալրվի:

Դատական հայցերի այս շքերթը կապվում է Ռոբերտ Քոչարյանի հետ: Շատերը միտում են տեսնում, որ հենց նրա կողմից է ուղղորդվում դատական հայցերի այս տարափը: Այդպես է դա, թե ոչ, մենք պարզել չենք կարող, մեծ հաշվով՝ դրա խնդիրն էլ չունենք: Առավել հետաքրքիր է այլ բան՝ հետհեղափոխական իրավճակներում դատական հայցերի այս առատությունը, այդ հայցերի ակտիվ կիրառումը Քոչարյանի կողմից, որն այժմ հավակնում է դառնալ ընդդիմադիր կոնսոլիդացիայի կենտրոն և այդ հայցերի առիթով առաջացնում է իշխանության համակիրների վրդովմունքը:

Այն հանգամանքը, որ հեղափոխությունից հետո դատի տալու պրակտիկան հաճախակիացել է, ամբողջովին տրամաբանական է՝ հաշվի առնելով, որ ծագել են բազմաթիվ նոր հարաբերություններ ու դրանք կարգավորելու խնդիրներ, միաժամանակ կա նոր իրավիճակ, որում կուտակված բազմաթիվ հին հարցեր կարող են ի հայտ գալ դատարաններում: Միաժամանակ կա դատական համակարգի վստահության աճ, որ երաշխավորվում է քաղաքական իշխանության հայտարարություններով:

Թե ինչու է ստեղծված այս բացառիկ իրավիճակից օգտվում Քոչարյանը, դժվար է ասել: Բնականաբար դա չի անում միայն իրավական նկրտումներից ելնելով ու ունի ինչ–որ քաղաքական պլաններ: Առավել հետաքրքրական է, որ այս ամենից նեղսրտում են հեղափոխության և իշխանության համակիրները, որոնք, ըստ էության, պետք է լինեին հենց դատարանների դերակատարության ակտիվացման հիմնական շահառուն, ավելին՝ հենց իրենք պետք է սկսեին դատարանները որպես ակտիվ գործիք կիրառել նոր քաղաքական իրավիճակում՝ հարաբերությունների նոր որակ սահմանելու նպատակով:

Պարզ է, սակայն, թե որտեղից է գալիս նոր իշխանությունների մտահոգությունը դատական համակարգի ու համակարգում՝ մրցակիցների կողմից նկատվող ակտիվության հետ կապված: Խնդիրն այն է, որ ինչպես շատ այլ ոլորտներում, այդ թվում՝ դատական ոլորտում ռեֆորմներ տեղի չունեցան կամ գոնե չազդարարվեց դրանց մեկնարկը: 

Եթե հայտարարում ես, որ պատրաստվում ես քաղաքական մեծ փոփոխությունների ու վերակառուցումների և այդ վերակառուցման մեջ կենսական նշանակություն ես տալիս դատաիրավական համակարգին, ապա պետք է իրականացնել հիմնարար ռեֆորմ: Հնարավոր չէ հին համակարգով հասնել նոր փոփոխությունների: Լինելու են բացթողումներ, որոնց ամեն անգամ անդրադառնալն ամեն առանձին դեպքում ավելի շատ քաղաքական դիվիդենտ և ռեսուրս է պահանջելու, քան եթե խնդիրը լուծվեր ի սկզբանե և համակարգային: Հաճախակի դարձած քաղաքական կոշտ հայտարարությունները, դատավորներին սթափվելու կոչերը ևս քաղաքական դիվիդենտներ են, որոնցով գուցե ստացվի առանձին դատավորների ու կիքսերի դեմն առնել, բայց համակարգ փոխել չի ստացվի, ավելին՝ այդ դիվիդենտներն անսպառ չեն: Սուվերենությունն ու պատասխանատվության զգացումը դատարանների գլխին ընկել են հանկարծակի, օդից, առանց նախնական պատրաստության և հստակ քաղաքականության: Արդյունքում դատարանները երկարատև անհոգ ու անպատասխանատու վիճակից հանկարծ հայտնվել են շատ կարևոր գործընթացների կենտրոնում ու չունեն նոր իրավիճակում աշխատելու համապատասխան ո՛չ հմտություններ, ո՛չ փորձ, ո՛չ գիտելիք, ամենակարևորը՝ չունեն սուբյեկտի զգացողություն:

Հենց այս միջանցքից, որն առաջացել է նոր իշխանության՝ ռեֆորմները բացառապես քաղաքական հայտարարությունների տեսքով պատկերացնելու արդյունքում, օգտվում են վերջինիս մրցակիցները, այս դեպքում, դիցուք, Ռոբերտ Քոչարյանը, հասկանալով, որ դատարանները հագեցնելով զանազան հայցերով՝ ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու նոր իշխանության համար: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular