ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե ուշադիր չլինենք, նույն ուռճացվածությամբ կհաստատվի նաև 2019թ. բյուջեն»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ «Լրաբեր»–ը զրուցել է ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության տնտեսական բաղադրիչի մասին: Զրույցի ժամանակ անդրադարձել ենք նաև տնտեսական քաղաքականության ներկա իրավիճակին: 

ԱԺ ընտրությունները չեն դանդաղեցնի կամ արգելակի տնտեսական զարգացումը

ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման արագացումը շատ կարևոր քաղաքական նշանակություն ունի, որովհետև ներկայիս կառավարությունը գտնում է, որ իր հնարավորություններն այդ մասով սահմանափակված են: Կարևոր է նաև տնտեսական բաղադրիչը: Ժողովրդի սպասելիքները ռեալիզացնելու համար պետք է նոր կառավարությունը քաղաքական հենարան ստանա, որն ԱԺ–ն է: Եթե նախկինում գծագրված վարչարարության մոտեցումները չփոխվեն՝ կառավարության ծրագրերը չեն հաջողի: Կա մոտեցում, ըստ որի՝ նախկինում գրված օրենքները այնպիսի թաքնված խութեր են ունեցել, որոնցով հնարավոր կլիներ խլել ինչ–որ մեկի բիզնեսը, ինչ–որ մեկին պատժել, ինչ–որ մեկին շատ ստուգել ու հարկերը վերցնել, որ ստվերում մնացողներն ավելի հեշտ ստվերում մնային: Հետևաբար՝ այդ տրամաբանությունները փոխելու, ինչպես նաև տնտեսական առումով ԱԺ արտահերթ ընտրությունների իրականացումը հիմնավորված է: Չպետք է մտածենք, որ ԱԺ ընտրությունները դանդաղեցնում կամ արգելակում են տնտեսական զարգացումը:

Նախկինում «չուզողությունն էր». ո՞րն է այսօրվա ամենամեծ խնդիրը

Անցնենք բուն տնտեսական բլոկին: Հիմա գերակա ճյուղերը կան, բայց խնդիրն այդ դաշտում չէ: Իսկ ո՞րն է ամենամեծ խնդիրը ... Մարդկանց մտքի թռիչքը կարող է փայլուն լինել, կարող ենք մեծ–մեծ ու սիրուն բաներ խոսել, բայց ամենակարևորը դրանց իրականացումն է, որն ունի երկու ձև:

Առաջին՝ թիմ, որը պետք է այդ մտքերն իրականություն դարձնի: Խոսքը հատկապես նախարարների, փոխվարչապետների ինստիտուտի մասին է, որովհետև կոնկրետ ոլորտներ են համակարգում: Երկրորդ՝ համապատասխան գործողությունների ծրագիր, գործողություններ, որոնք պետք է հասանելի դարձնեն այն ձգտումները, որոնց մասին խոսում են, այն փայլուն մտքերը, որոնք արտահայտում են: Այստեղ պետական համակարգի բարելավման վրա շատ մեծ շեշտադրում կդնեի, որովհետև խոսքը միայն այն մասին չէ, որ նախարարների կամ աշխատողների թիվ պետք է կրճատվի: Այդ մեխանիզմները գծագրողների մեծ մասը պետական ապարատից են, և ամենակարևորն այն է, թե ովքեր մնում են, ի վիճակի են արդյո՞ք հասկանալու, ըմբռնելու և իրականացնելու այդ մեխանիզմները: Նախկինում հասկանում էին, բայց չէին ուզում անել: Իսկ ներկայումս հակառակն է. կա ցանկություն, ազնիվ են, բայց գիտելիքների և պրոֆեսիոնալիզմի պակաս կա: Այն ժամանակ գործընթացը դանդաղում էր չուզողության պատճառով, իսկ հիմա գիտելիքն ու փորձն է պակասում: Պետք է պրոֆեսիոնալների բերել: ԱԺ ընտրությունները նոր կառավարության ձևավորում են բերելու, ինչն այդ առումով կարևոր է: 

Խնդիրը ոչ թե փողի կամ գաղափարների պակասն է, այլ դրանք իրականացնելու անորակությունը

Պետական ապարատը դեռ բավականին ուռճացված է: Ու ամենավատը հետևյալն է. հիմա ԱԺ է ուղարկվում 2019թ. պետական բյուջեն և այն պետք է այս տարի հաստատվի: Ամենայն հավանականությամբ, ԱԺ ընտրությունները բյուջեն հաստատելուց հետո տեղի ունենան, որովհետև նոյեմբեր–դեկտեմբերին բյուջեն պետք է արդեն հաստատեն: Այս պարագայում, եթե մենք ուշադիր չլինենք, ապա նույն ուռճացվածությամբ կհաստատվի 2019թ. բյուջեն: Մի քանի կոմիտեներ եմ ուսումնասիրել ու արձանագրել, որ մի ղեկավարը երեք տեղակալ, հինգ խորհրդական ու օգնական ունի: Սա աբսուրդ է ինձ համար: Նման շռայլություններ չպետք է լինեն:

4 տարի է՝ մենք աղքատության 30 տոկոս շեմից մի միլիմետր չենք իջնում, գործազկության 17 տոկոս ցուցանիշը ևս պահպանվում է: Մենք 4 տարի է՝ տեղաշարժ չունենք, լճացած կանգնած ենք: Հետևաբար՝ զարգացման թռիչքը պետք է ճիշտ մշակվող կոնցեպցիաների մեջ լինի: Միջազգային կառույցները, Համաշխարհային բանկը մեզ ևս օգնում էին, բայց մենք քոռ ու փուչ ենք անում գումարները: Ինչո՞ւ եմ սա ասում. պետական պաշտոնյաները պետք է երկխոսության ճիշտ «դիզայն» ունենան, ճիշտ հայեցակարգեր և գործողությունների պլաններ մշակեն, որովհետև փողը կարելի է փչացնել անգամ այն ազնիվ ծախսելով: Կարելի է փչացնել միայն այն պատճառով, որ դու պրոֆեսիոնալ չես: Բերեմ գաջ քսողի պրիմիտիվ օրինակը: Գաջը մի առանձնահատկություն ունի. եթե մի քանի րոպե հետո այն չես քսում, քարանում է: Հիմա եթե գաջ քսողդ լավը չի, բայց գաջը լավն է, միևնույն է, գաջդ փչանալու է: Կառավարության առումով «գաջ քսողը» նախարարություններն են, պետական ապարատի մարդիկ, ովքեր պետք է տիրապետեն տեխնոլոգիաներին, գիտելիքներ ունենան: Մեր խնդիրը ոչ թե փողի կամ գաղափարների պակասն է, այլ դրանք իրականացնելու անորակությունը:

Տարիներ շարունակ կոռուպցիա, պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակ, շահերի բախում: Թոզ են փչել եվրոպացիների ու դոնորների աչքերին, բայց իրականում այդ գումարներով ոչ մի բան չեն ստեղծել: Հիմա ավելի փոքր թիմով պրոֆեսիոնալ աշխատելու կարիք կա: Պետական ապարատը պետք է կրճատվի՝ բյուջեն բեռնաթափելու համար: Նախարարություններում միայն նախարարը պետք է օգնական ունենա: Մյուսները պետք է ուղիղ ձևով աշխատեն, սա է ճկուն մոդելը՝ առհասարակ չպետք է թաքնվեն քարտուղարների թիկունքում: Իսկ ներկայիս ապարատում ուռճացվածությանը զուգահեռ կա վախվորածություն, պրոֆեսիոնալիզմի պակաս՝ լավ պատսպարվել են քարտուղարների թիկունքում: Հարց է՝ զանգես, քարտուղարը կզեկուցի՞, թե՞ ոչ: Ասում է, թե անընդհատ զբաղված է, բայց կարող է հեռուստացո՞ւյց է նայում, կամ միգուցե իսկապե՞ս գործի մեջ է: Չեմ կարող դա հասկանալ, իսկ այն հաշվետվողականությունը, որը կա, ցույց չի տալիս իրավիճակը: Հիմա նաև հաշվետվողականության խնդիր կա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular