ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկին փոխվարչապետը բիզնես է սկսել Չեխիայում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հետք-ը գրում է.

ՀՀ նախկին փոխվարչապետ, ներկայում ՀՀ ազգային

անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն

Գեւորգյանի ընտանիքը խոր արմատներ է գցել

Չեխիայում, որտեղ զբաղված է անշարժ գույք

վարձով տալով:

Նախ հիշենք Արմեն Գեւորգյան պաշտոնյայի գործունեությունը: 1997-1998 թթ. նա ՀՀ վարչապետի օգնական էր, իսկ 1998-2008 թթ. Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում տարբեր պաշտոններ է զբաղեցրել. 1998-ի ապրիլից՝ ՀՀ նախագահի օգնական, 2000-ից՝ առաջին օգնական, 2006-ից՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Միաժամանակ՝ 2007-ի հունիսից մինչեւ 2008-ի ապրիլ Գեւորգյանը նաեւ ԱԱԽ քարտուղարն էր:

2008-ի ապրիլին Սերժ Սարգսյանը նրան ազատել է աշխատակազմի ղեկավարի եւ ԱԱԽ քարտուղարի պաշտոններից՝ նշանակելով տարածքային կառավարման նախարար ու փոխվարչապետ: 2012, 2013 եւ 2014 թթ. վերանշանակվել է նախարարի ու փոխվարչապետի պաշտոններում, սակայն 2014-ի հոկտեմբերին, իր դիմումի համաձայն, նախագահի հրամանագրով ազատվել է աշխատանքից: Այս տարվա հունիսի 6-ին կրկին նշանակվել է ԱԱԽ քարտուղար:

Արմեն Գեւորգյանը, չնայած Քոչարյանի ու հետո էլ Սարգսյանի ղեկավարման տարիներին իշխանական շրջանակներում ունեցած լուրջ ազդեցությանը, բավական զգուշավոր անձնավորություն է: Գաղտնիք չէ, որ նրա ընկեր Սամվել Մայրապետյանն է կառավարության միջոցով Երեւանի կենտրոնում «գերակա հանրային շահի» տարածք ճանաչված հողակտորների գլխավոր կառուցապատողներից մեկը: «Հայկական ժամանակ» օրաթերթը ժամանակին անդրադարձել է այս երկյակի գործունեությանը, մասնավորապես, շինարարության ոլորտում, եւ թե ինչպես են պաշտոնյաները հրահանգավորված տներ ձեռք բերում Մայրապետյանի կառուցած շենքերում (տես «Ինչո՞վ էր զբաղված ՀՀ փոխվարչապետը»):

Հերքելով իր մասնակցությունն այդ գործունեությանը՝ նախկին փոխվարչապետը «Մեդիամաքսի» հետ զրույցում նշել է, որ գործարարն իր լավ ընկերն է. «Շատ են գրում բիզնես-ոլորտում իմ հնարավորությունների, շինարարության ոլորտի հետ իմ առնչությունների մասին: Իմ լավ ընկեր Սամվել Մայրապետյանը, ով զբաղվում է շինարարական բիզնեսով, սկսել է բիզնեսով զբաղվել դեռ այն տարիներին, երբ ես Հայաստանում չէի: Նա իր բոլոր հնարավորությունները ինքնուրույն է ստեղծել, ու ես երբեւէ իր ծրագրերի համար չեմ միջնորդել: Ավելին, հաշվի առնելով մեր ընկերական հարաբերությունները, նա միշտ այնպես է գործել, որ ոչ ոք չկարողանա մեղադրել իրեն մրցակցային պայմանների խախտման համար»: Իսկ ո՞ր պաշտոնյան կասեր, թե գիտեք՝ ես եմ միջնորդում ընկերոջս համար, կամ գիտեք՝ ես մասնակցություն ունեմ այդ բիզնեսում: Առնվազն միամտություն է նման բան մտքով անցկացնելը:

Ընդ որում՝ Արմեն Գեւորգյանն ապրում է Երեւանի Տերյան 66 հասցեի էլիտար շենքում, որը նույնպես Մայրապետյանն է կառուցել:

Մայրապետյանի ընկերություններում Գեւորգյանի անունը, բնականաբար, չկա, սակայն նրա հետաքրքրությունն անշարժ գույքի ոլորտում ունի հստակ ապացույցներ: Եվ դրանք գտնվում են Չեխիայում:

Ընկերություններ՝ գերդաստանի անդամների անուններով

«OFTOMA»

2008 թ. հոկտեմբերի 21-ին Արմեն Գեւորգյանի կինը՝ Թամարա Ռուբենի Գեւորգյանը, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում գրանցել է «OFTOMA» ՍՊԸ-ն:

Թամարա Գեւորգյանին մտերիմները, նաեւ ամուսինը Տոմա են կոչում, այստեղից էլ հավանաբար ծագել է ընկերության «OFTOMA» անունը: ՍՊԸ-ն գրանցելու հարցում Թ. Գեւորգյանը լիազորել է Չեխիայի քաղաքացի Վլաստ Սխնեյիդերովին (Vlast Schneiderov), ով էլ իր հայեցողությամբ Պրահայում հասցե է ընտրել դրա համար: Ընկերության գործունեության տեսակներն են՝ բնակելի եւ ոչ բնակելի տարածքների վարձակալությունը, մեծածախ եւ մանրածախ առեւտուրը, առեւտրի եւ ծառայությունների մատուցման բնագավառում միջնորդ գործունեությունը, անշարժ գույքի հետ կապված գործողությունները, լիազորված անձի հայեցողությամբ այլ գործունեություն: «OFTOMA»-ի կանոնադրական կապիտալը 200.000 կրոն է (մոտ 4 մլն դրամ), ինչը նվազագույն շեմ է Չեխիայում: Մինչեւ 2009 թ. ընկերության 100 տոկոսի փայատերն ու միակ տնօրենը եղել է Թամարա Գեւորգյանը:

Վերջինս մասնագիտությամբ ակնաբույժ է, ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանը, որի ակնաբուժական կլինիկայում հետագայում աշխատելով՝ սկսել է զբաղվել նաեւ թեկնածուական թեզի պատրաստմամբ:

2009-ի հունվարին «OFTOMA»-ի 15-ական տոկոսի փայատեր են դարձել Ժաննա Արսենի Գեւորգյանն ու Կարմեն Թելմանի Սահակյանը: Առաջինը Արմեն Գեւորգյանի մայրն է, ով ներկայում հաշվառված է Երեւանի էլիտար շենքերից մեկում՝ Հյուսիսային պողոտա 3 հասցեում: Սակայն չեխական ընկերության փայատեր դառնալիս 54-ամյա տիկին Ժաննան Աջափնյակի Առաքելյան փողոցի բնակիչ էր: Կարմեն Թելմանի Սահակյանը Թամարայի մայրն է: Նա Երեւանի բժշկական համալսարանիհյուսվածաբանության ամբիոնի վարիչն է, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Նոր փայատերերի մուտքից հետո 70 տոկոսի սեփականատեր է մնացել Թամարա Գեւորգյանը: Միաժամանակ փոխվել է «OFTOMA»-ի հասցեն. այն Պրահայի կենտրոնից տեղափոխվել է մայրաքաղաքի հարեւանությամբ գտնվող Յեսենիցե քաղաքի Օսնիցե թաղամասի Իբիշկովա 439 տուն (Jesenice, Osnice, Ibišková 439):

Պարզվում է՝ այս տունը պատկանում է ընկերությանը: Չեխիայի անշարժ գույքի կադաստրի տվյալներով՝ «OFTOMA» ընկերության անշարժ գույքի ցանկում (LV- List vlastnictví) երեք գույք կա՝ 639 թվագրված տարածքը (223 քմ), որը հենց առանձնատան հողն է, 130/32-ը՝ տանը կից հողամասը (1097 քմ), եւ 130/22-ը՝ հողամաս տնից քիչ հեռու (2929 քմ), ընդհանուր՝ 4249 քմ: Ստորեւ ներկայացվող նկարում այս հողամասերը նշված են կարմիրով:

Ինչպես երեւում է եռաչափ պատկերից, հողամասը բավականին հարմար է առանձանատուն կառուցելու համար: Անցյալ տարի այդ տարածքում ժամանակավոր տնակ էր տեղադրվել, եւ այն, կարծես, խոտհարք էր ծառայում: Այս հողամասի դիմացի մայթի տունը ներկայում վաճառվում է: Ընդհանուր տարածքը 2000 քմ է, որի վրա կառուցված երկհարկանի տան մակերեսը 297 քմ է: Գույքի գինը 22,5 մլն կրոն է (շուրջ 920 հազար դոլար): Յեսենիցեի Օսնիցե թաղամասի մեկ այլ հատվածում 9,5 մլն կրոնով (մոտ 390 հազար դոլար) վաճառվում է «OFTOMA»-ի անշարժ գույքին չափերով ավելի մոտ մի առանձնատուն (129 քմ) եւ կից հողամաս (1244 քմ), ընդհանուր՝ 1373 քմ, այսինքն՝ Իբիշկովա 439 հասցեի գույքից (1320 քմ) մի քիչ մեծ: Համացանցում ուսումնասիրելով Յեսենիցե քաղաքի առանձնատների վաճառքի ներկա գները՝ գալիս ենք այն հետեւության, որ Արմեն Գեւորգյանի հարազատների առանձնատունը շուկայում արժե մոտ 10 մլն կրոն (շուրջ 409 հազար դոլար):

Շարունակությունը՝ Հետք-ում...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular