ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այց կատարեց Չկալովկա եւ Նորաշեն համայնքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային հերթական այցը կատարեց Չկալովկա եւ Նորաշեն համայնքներ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այցի ընթացքում նրան ուղեկցեցին Չկալովկա համայնքի ղեկավար Վահրամ Կարապետյանը, Նորաշեն համայնքի ղեկավար Գառնիկ Գասպարյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ: Չկալովկա համայնքում մարզպետն այցելեց մանկապարտեզ, դպրոց եւ համայնքապետարան, որտեղ հանդիպեց կրթական հաստատությունների տնօրենների, մանկավարժների, համայնքապետարանի աշխատակիցների, ինչպես նաեւ գյուղի բնակիչների հետ: Դպրոցի տնօրենի եւ ուսուցիչների ներկայացման համաձայն՝ օրախնդիր հարց է դարձել սանհանգույցների կառուցումը, ինչպես նաեւ՝ երթեւեկող ուսուցիչների եւ աշակերտների համար երթեւեկության պատշաճ կազմակերպումը: Մարզպետը խոստացավ գտնել համապատասխան հնարավորություններ ու լուծումներ՝ տեղում հանձնարարականներ տալով մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը: 
Համայնքի ղեկավարի եւ բնակիչների ներկայացման համաձայն՝ Չկալովկայում առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է համարվում Սեւան-Վարդենիս մայրուղուց մինչեւ գյուղամեջ տանող ճանապարհի հիմնանորոգումը: «Գյուղ մտնող ճանապարհն անբարեկարգ է, գնալով ավելի է դժվարանում հետագա շահագործումը, ուստի, խիստ անհրաժեշտ է մոտ կես կիլոմետր երկարության հասնող այդ ճանապարհի հիմնանորոգումը, ինչը մեզ համար ունի կենսական նշանակություն»,- ներկայացրին Չկալովկայի գյուղապետն ու բնակիչները: Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հիմնախնդիրն արդեն ներկայացված է կառավարության ուշադրությանը եւ, ամենայն հավանականությամբ, իր լուծումը կստանա եկող տարվա ընթացքում:
Նորաշենում մարզպետն այցելեց դպրոց, համայնքապետարան եւ բուժկետ, որտեղ համայնքի ղեկավարի, դպրոցի տնօրենի եւ բնակիչների հետ քննարկեց հրատապ լուծում պահանջող հարցեր: Համայնքի ղեկավարի եւ դպրոցի տնօրենի ներկայացման համաձայն՝ գյուղի համար հրատապ լուծում պահանջող խնդիր է դպրոցական շենքի նորոգումը եւ արոտների ջրարբիացումը: «Դպրոցի շենքը չի նորոգվել իր շահագործման պահից՝ 1978 թվականից ի վեր: Նորագման խիստ կարիք ունեն կտուրը, պատուհաններն ու մուտքերի դռները: Համայնքի համար անչափ կարեւոր է արոտների ջրարբիացման խնդիրը, քանի որ մեր բնակիչների հիմնական զբաղմունքը եւ եկամտի աղբյուրն անասնապահությունն է, ինչը չի կարող զարգանալ առանց ջրարբիացված արոտների»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը: 
Դիտարկելով դպրոցի շենքային պայմանները եւ հաստատության կողմից տնտեսված դրամական միջոցների չափը՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանը հանձնարարեց սեղմ ժամկետներում կազմակերպել մասնակի նորոգման աշխատանքներ: Անդրադառնալով արոտների ջրարբիացման խնդրին՝ մարզպետը հայտնեց, որ խնդրի շուրջ կարվի լրացուցիչ քննարկում, եւ միջոցների ու հնարավորությունների գտնվելուն պես կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր: «Համայնքային այցերի արդյունքում մենք մոտակա մեկ-երկու ամիսների ընթացքում արդեն կունենանք մարզի բոլոր բնակավայրերի ինտերակտիվ քարտեզը, որտեղ արձանագրված կլինեն բոլոր հիմնախնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակները, գրավչությունները, զարգացման հեռանկարները եւ գերակա ուղղությունները: Այս այցերի հիմնական նպատակն այն է, որ ամեն հիմնախնդիր կարողանանք հասկանալ ու գնահատել տեղում եւ հստակեցնել սպասվող ներդրումների ճշգրիտ հասցեականությունը: Չկալովկայում ու Նորաշենում բարձրացված բոլոր հիմնախնդիրները կգտնվեն մեր ուշադրության կենտրոնում ու մոտ ապագայում քայլ առ քայլ կստանան իրենց հիմնարար կամ մասնակի լուծումները»,- հավաստեց Գեղարքունիքի մարզպետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular