ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում մալարիայի բերովի դեպքերն ավելացել են. ԱՆ-ն հորդորում է մալարիայի վաղ հայտնաբերման համար իրականացնել արյան լաբորատոր հետազոտություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում այս տարի նկատվում է մալարիայի բերովի դեպքերի ավելացում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առտողջապահության նախարարությունից, միջին տարեկան վիճակագրականը 2 դեպք էր: 2018թ. գրանցվել է մալարիայի բերովի 5 դեպք, որից 2-ը մայիսին, 3-ը` սեպտեմբերին, բոլորն էլ աֆրիկյան երկրներից ժամանած անձանց մոտ։ Հիվանդները Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում ստացել են համապատասխան բուժում։

2018թ. ՀՀ-ում արձանագրված մալարիայի բերովի 5 դեպքերի առնչությամբ իրականացվել են համաճարակաբանական և միջատաբանական հետազոտություններ։

Ներկա փուլում մալարիայի համաճարակաբանական հսկողության հիմնական խնդիրը մալարիայի համաճարակային բարվոք իրավիճակի պահպանումն է՝ բերովի դեպքերի վաղ հայտնաբերման և բուժման միջոցով: Այդ նպատակով, մալարիայի նկատմամբ անապահով տարածաշրջաններից ժամանած անձանց առողջապահության նախարարությունը հորդորում է մալարիայի դեպքերի վաղ հայտնաբերման համար իրականացնել արյան լաբորատոր հետազոտություն:

Մալարիայի հետազոտությունները կարող են իրականացվել բոլոր կլինիկախտորոշիչ լաբորատորիաներում՝ կիրառելով արյան հաստ կաթիլի և քսուքի հետազոտման մեթոդը, նմուշառումը՝ մատից։ Հետագայում պատրաստուկները հսկողական հետազոտության են ենթարկվում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մակաբուծաբանական լաբորատորիայում:

Մալարիան շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից, քանի որ շուրջ 2 միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի ներքո: Թեև աշխարհում 2000 թվականից սկսած մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, ներկայում էլ տարեկան շուրջ 500 հազար մարդ մահանում է այս հիվանդությունից:

1994 թվականից Հայաստանի Հանրապետությունում սկսել են արձանագրվել Եռօրա մալարիայի դեպքեր, որոնք շարունակվել են մինչև 2005 թվականը: Համակարգված պայքարի շնորհիվ 2006 թվականից ի վեր Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել, և 2011-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունը վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք: 2006 թվականից սկսած հանրապետությունում արձանագրվել են միայն եզակի բերովի դեպքեր Աֆրիկա մայրցամաքից:

Մալարիայի առումով անապահով երկրներ

Ասիական երկրներից մալարիայի առումով տեղաճարակային (էնդեմիկ) են համարվում Սաուդյան Արաբիան, Օմանը, Յեմենը, Իրանը, Աֆղանստանը, Պակիստանը, Հնդկաստանը, Բանգլադեշը, Մյանման, Լաոսը, Թաիլանդը, Վիետնամը, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Պապուա Նոր Գվինեան, Մալազիան, Հյուսիսային և Հարավային Կորեաները։            

Ամերիկյան մայրցամաքում մալարիայի առումով էնդեմիկ են Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներից՝ Բրազիլիան, Բոլիվիան, Սուրինամը, Գայանան, Վենեսուելան, Կոլումբիան, Պանաման, Հոնդուրասը, Մեքսիկան, Գվատեմալան, Հայիթին և Դոմինիկական հանրապետությունը։

Կենտրոնական Աֆրիկայի երկրներից մալարիայի էնդեմիկ երկրներն են Անգոլա, Բենին, Բուրկինա Ֆասո, Բուրունդի, Կամերուն, Կաբո-Վերդե, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Չադ, Կոմորոս, Կոտ Դիվուարը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Ջիբութի, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Եթովպիա, Գաբոն, Գամբիա, Գանա, Գվինեա Բիսաու, Քենիա, Լիբերիա, Մադագասկար, Մալավի, Մալի, Մավրիտանիա, Մավրիկիոս, Մոզամբիկ, Նիգեր, Նիգերիա, Կոտ Դիվուար, Ռուանդա, Սան Տոմե և Պրինսիպի, Սենեգալ, Սեյշելներ, Սիեռա-Լեոնե, Սոմալի, Սուդան, Տոգո, Ուգանդա, Տանզանիայի Միացյալ Հանրապետություն, Զամբիա, Հարավային Աֆրիկայի երկրներից՝ Զիմբաբվե, Բոտսվանա, Լեսոտո, Նամիբիա, Սուրբ Ելենայի կղզի, Հարավային Աֆրիկա և  Սվազիլենդ ժամանած անձինք:

Մալարիան Անոֆելես ցեղի մոծակի խայթելու միջոցով փոխանցվող տեղաճարակային (էնդեմիկ) հիվանդություն է: Մալարիային բնորոշ է հիվանդության սուր սկիզբը` հանկարծակի սկսվող սարսուռ, ջերմաստիճանի արագ բարձրացում մինչև 39-40˚, տենդ` հաջորդող առատ քրտնարտադրությամբ: Տարբեր են նաև հիվանդության գաղտնի շրջանների տևողությունները:

Վարակը փոխանցվում է միայն մոծակի խայթելու միջոցով: Հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային և շփման եղանակով, ուստի անմիջական շփման ժամանակ վտանգավոր չէ շրջապատող մարդկանց համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular