ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մամիկոնյան, Մխիթարյան, Փաշինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ համացանցում ակտիվ քննարկվում էր Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին տեղեկությունը: Թե՛ Մխիթարյանի, թե՛ այլ անձանց դեպքում դիվանագիտական անձնագրերից զրկելու հարցերը կարգավորվում են դիվանագիտության մասին նոր օրենսդրական փոփոխություններով, որոնք պարզապես ուժի մեջ են մտել հուլիսի 31–ից, չնայած ընդունվել էին ավելի վաղ:

Սակայն մի կողմ թողնենք խնդրի, այսպես ասած, իրավական և տեխնիկական կողմը: Առավել հետաքրքիր է հետևել կոնկրետ Մխիթարյանի դեպքի առնչությամբ հասարակության արձագանքին, հատկապես ժամանակների փոփոխության կոնտեքստում: Պատկերացնենք, թե հայ հասարակությունը Հայաստանում և Հայաստանից դուրս ինչպիսի ֆեյսբուքյան տեղատարափ կտեղար, եթե վերջինս դիվանագիտական անձնագրից զրկվեր, ինչպես մոդայիկ է այսօր ասել, «Սերժի վախտ»: Հիմա այդ արձագանքը բոլորովին այլ է, շատերը անձնագրից զրկելու որոշումը կապում են երկրի նոր իշխանությունների հետ և աջակցում են այդ որոշմանը: 

Դեռևս մի քանի ամիս առաջ Մխիթարյանը հերոս էր, ինչպես առաջին նախագահն էր ասում՝ հայ ժողովրդի միակ ուրախությունը: Հիմա հայ ժողովուրդը հասկանալի պատճառներով այլ հերոսի է երկրպագում: Եվ խնդիրն այստեղ ոչ թե հերոսներին իրար հակադրելն է, այլ ընդհանրապես՝ հայ ժողովրդի՝ անդադար հերոսներ ունենալու, միաժամանակ հընթացս հներին հերոսների ցանկից դուրս շպրտելու և նորերին գտնելու փափագը: Կայացած հասարակությունները, պետություն ունեցող հասարակությունները ամուր են իրենց պետական ինստիտուտներով, տնտեսությամբ, անվտանգության համակարգով, բազմաթիվ այլ չափանիշներով, բայց ոչ հերոսներով: Հերոսներ, իհարկե, պետք են և հերոսներ ունեն բոլորը: Բայց հերոսներն ունեն իրենց ժամանակը, և այդ ժամանակը սովորաբար ոչ թե խաղաղ ժամանակն է, այլ տարերքների, պատերազմների, արհավիրքների: Հայ ժողովուրդը, ցավոք, հերոսների կարիք է զգում նույնիսկ խաղաղ ժամանակներում: Միաժամանակ որևէ կերպ իրեն չի սահմանափակում ըստ իրավիճակի անարգել հին հերոսներին ու երկրպագել նորերին: Այս տրամաբանությունը շահարկողները պետք է հասկանան, որ հերոսների հարցում մեր ժողովրդի ճաշակը փոփոխական է և մի օր գուցե իրենք էլ հայտնվեն մոռացված հերոսների ցանկում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular