ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ–ն՝ «մեշոկ պապիի» դերում. իրականությո՞ւն, թե՞ սպառնալիք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին իշխանության հավաստիացումներին ի պատասխան, Հանրապետական կուսակցության անդամները սկսել են բավական հեգնական, անհոգ պատասխաններ հնչեցնել առ այն, որ կարիք չեն տեսնում արտահերթ ընտրությունների, որ Նիկոլ Փաշինյանի ուզելով չէ, որ այդ ընտրությունները պետք է լինեն: Այս և այլ նմանատիպ ձևակերպումներին զուգահեռ հանրապետականները բաց են պահում նաև Փաշինյանի հետ բանակցելու հնարավորությունը: Առայժմ անհայտ է, թե ինչ են ուզում հանրապետականները, ինչպես են պատրաստվում խոչընդոտել արտահերթ ընտրությունները: ՀՀԿ օգտին է աշխատում ներկայումս առաջացած սահմանադրական կազուսը, երբ գործադիր իշխանությունում այլ ուժ է՝ ահռելի հասարակական աջակցությամբ, իսկ ԱԺ–ում իրենք են՝ ինքնալուծարվելու սահմանադրական փակուղի մտած: Տեխնիկական այս բարդությունները, որոնք իրենց հետ նաև բերում են որոշակի ժամանակային բարդություններ, շանս են տալիս հանրապետականներին մանևրելու: 

Թե հանուն ինչի են մանևրում հանրապետականները, հանուն վերջնական ինչ նպատակի, առայժմ մնում է անհայտ: Կոմպրոմիսի հնարավորությունը բաց պահելուն զուգահեռ հանրապետականներից ոմանք պնդում են, թե դեմ են քվեարկելու արտահերթ ընտրությունների նախապատրաստման հետ կապված ցանկացած օրինագծի: 

Խնդրի ամբողջ պարադոքսը այն է, որ իրենց դնելով «մեշոկ պապիի» դերի մեջ, հանրապետականները փորձում են խոչընդոտ հանդիսանալ Փաշինյանին, բայց իրականում օգնում են նրան հնարավորինս ավելի լայն հասարակական կոնսոլիդացիա ապահովել: ՀՀԿ պլան մաքսիմումն, իհարկե, Փաշինյանի տապալումն է, և նրանք, որպես ֆիլմի հակահերոս, սպասում են դրան: Պլան մինիմումն էլ Փաշինյանին սպառնալով, նրան խոչընդոտներ խոստանալով՝ վերջինիցս հնարավորինս շատ զիջումներ կորզելն է: Վերջնարդյունքում, սակայն, ունենք Փաշինյան, որ ՀՀԿ ներկայության պայմաններում շարունակում է լինել ընդդիմություն՝ լինելով միաժամանակ իշխանություն:

Չի բացառվում, սակայն, որ ՀՀԿ–ն իր հոխորտանքների հետևում ունի ինչ–որ թաքնված զինանոց, պարզապես սպասում է պահին, երբ կկարողանա այն կիրառել: Ըստ էության, հենց սա է մնում հիմնական հարցը՝ արդյոք ՀՀԿ հոխորտանքներն ընդամենը սահմանադրական կազուսով ու տեխնիկական բարդություններով պայմանավորված հոխորտանքներ են, թե՞ կա ռեալ որևէ ռեսուրս, որ նրանք ինչ–որ պահի պատրաստ են ի ցույց դնել: Միգուցե այդ ռեսուրսը Քոչարյանը, նրա համառությունը, կարողությունն ու արտաքին ուժերից հնարավոր աջակցությունն են, միգուցե ՀՀԿ–ն պարզապես հույսը դրել է փոքրաթիվ ուժերով սաբոտաժի գնալու վրա:

Ամեն դեպքում ակնհայտ է դառնում, որ չնայած բանակցությունների մասին երկուստեք հավաստիացումներին, թե՛ Փաշինյանը, թե՛ ՀՀԿ–ն ի ցույց են դնում նաև գործողությունների կոշտ սցենարներ: Մեկ ամիս առաջ արդեն իսկ հնչած քաղաքացիական պատերազմի մասին տեղեկատվական քամին բավական կոշտ արձագանքի արժանացավ Փաշինյանի կողմից: Ակնհայտ էր, որ փորձ էր արվում վերջինիս նյարդերը ստուգել: Քաղաքացիական պատերազմի հավանականությունն, իհարկե, նվազագույն է, բայց բավական մեծ է, այսպես ասած, ներքաղաքական բախման պահը, եթե կողմերը շարունակեն առճակատվել նույն տրամաբանությամբ: Սցենարներից մեկի դեպքում Փաշինյանը ՀՀԿ–ի սաբոտաժին ստիպված կլինի պատասխանել բավական կոշտ հանրահավաքային գործողություններով, մյուս դեպքում, եթե ՀՀԿ սաբոտաժը հիմնված լինի պարզագույն բլեֆի վրա, տասը տարուց ավելի իշխանություն եղած կուսակցությունը պարզապես կդադարի գործել: 

Հայաստանում այժմ ակնհայտորեն կա քաղաքական առճակատման վտանգ, որի հիմքում երկխոսության ի սպառ բացակայությունն է ու առճակատման տանող հռետորաբանությունը: Մի դեպքում, իհարկե, առճակատման գնացող կողմերից մեկի հետևում կա կանգնած հասարակություն, մյուս դեպքում՝ առայժմ անհասկանալի է՝ կա՞ կանգնած որևէ բան, թե՞ ոչ: Ամեն դեպքում, եթե առճակատման արդյունքում ՀՀԿ–ին սպառնում է վերջնական կորուստը մի բանի, որն արդեն իսկ հիմնականում կորսված է, ապա ներկայիս իշխանություններին սպասում է անվերջանալի թվացող հեղափոխական անկայունություն, որը երկիրը պահում է անվերջ սպասման մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular