ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուսանկար Թրամփի հետ. ի՞նչ արդյունքներով է վերադառնում Փաշինյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի այցելությունը Նյու Յորք և մասնակցությունը ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի գագաթաժողովին վերստին առիթ տվեցին քննարկումների, որոնց կենտրոնում վերջին ամիսներին հնչող հիմնական հարցերն էին՝ ի՞նչ է սպասում աշխարհը նոր Հայաստանից, և ի՞նչ է պատրաստ տալ աշխարհին նոր Հայաստանը: Չնայած այն հանգամանքին, որ թե՛ հայտարարությունների, թե՛ բովանդակության իմաստով Հայաստանում տեղի ունեցածն առավել ներքաղաքական ուղղվածություն ունի, ակնհայտ է, որ արտաքին քաղաքական օրակարգը եթե ոչ փոփոխությունների, առնվազն վերանայումների կարիք ունի: Արտաքին քաղաքական կուրսը չփոփոխելու մասին հավաստիացումները, անկախ դրանց ճշմարտացիությունից, իրենք իրենցով չեն պահպանում իրերի նախկին դասավորությունը: Թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային գերտերությունները կարիք ունեն ստուգել ժամացույցները Հայաստանի նոր ղեկավարության հետ, թեկուզև նախկին արտաքին քաղաքական օրակարգը պահպանելով: Այս իմաստով հատկանշական է Իրանի նախագահի ուղիղ հրավերը Փաշինյանին, որից առաջ իրանական կողմն արդեն քանիցս ակնարկել էր Փաշինյանին այցելել Իրան, ինչպես կարող ենք հասկանալ, կրկին որոշակի ճշգրտումների համար:

Այս ճշգրտումների կարիքը հասկանում է նաև Փաշինյանը, ավելին, ակնհայտ է, որ չնայած բավականին զուսպ և հավասարակշիռ հայտարարություններին, Փաշինյանն անընդհատ փորձում է հաղորդակցության ճանապարհներ գտնել Արևմուտքի հետ՝ հասկանալով, որ առանց վերջիններիս ներգրավվածության Հայաստանում կտրուկ ռեֆորմներ չի կարողանա իրականացնել: Խոսքն այս դեպքում շատ կոնկրետ ֆինանսական ներգրավվածության մասին է: Մանդելայի հիշատակումը և նրան որպես հերոսի ներկայացումը, թավշյա հեղափոխության բազմակի հիշատակումները ակնհայտ փորձեր են Արևմուտքի հետ հաղորդակցվելու ձևեր գտնել, այսպես ասած, սիմվոլների դաշտում: Ցավոք, սակայն, հաշվի չի առնվել երկու բան: Այդ սիմվոլները ավելի վաղ շրջանում էին մոդայիկ արևմտյան բյուրոկրատիայի շրջանում: Երկրորդ՝ սիմվոլները սիմվոլներ, բայց ռեալ քաղաքական շահերն ավելի գերակա են: Թույլ ենք տալիս ենթադրել, որ թավշյա հեղափոխության և ավտորիտար վարչակարգի դեմ պայքարի մասին հիշատակումներն արվում են Վրաստանի օրինակով՝ Արևմուտքի հետ արժեհամակարգային ընդհանրություններ ուրվագծելու նպատակով՝ մոռանալով, որ արժեհամակարգային ընդհանրությունների մասին խոսակցություններն ընդամենը արտաքին շերտն էին: Ներքին, բովանդակային շերտը, որտեղ Արևմուտքն ահռելի աջակցություն էր ցուցաբերում Վրաստանին, ռեալ քաղաքական շահերն էին տարածաշրջանում: Եվ այդ աջակցության դիմաց Վրաստանը չվարանեց փչացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Ակնհայտ է, որ Փաշինյանը չի պատրաստվում Ռուսաստանի հետ հարաբերություններ փչացնել: Այդ մասին խոսում են նրա՝ կարճ ժամանակում Մոսկվա կատարած մի քանի այցերը: Ավելին՝ ինչքան էլ փորձեր արվեն հանդիպել Թրամփի հետ, Պուտինի հետ հանդիպումներն այս դեպքում ավելի գերակա են: Եվ հենց այս կոնտեքստում կարող ենք դիտել նաև Իրանի նախագահի հրավերը, ով կարծես, ակնարկում էր, որ իրենք ևս ոչ պակաս տարածաշրջանային գերտերություն են:

Գալով Արևմուտքին և վերջինիս քաղաքական ուղենիշերը թելադրող հիմնական սուբյեկտին՝ ԱՄՆ–ին. Թրամփի ելույթը ՄԱԿ– ում շրջանցեց Հայաստանը, և այստեղ որևէ տարօրինակ բան չկար: Այժմ աշխարհում կան ավելի թեժ օջախներ, որոնք հետաքրքրում են ԱՄՆ–ին ավելի շատ: Ավելին՝ ակնհայտ է նաև, որ ի տարբերություն իր նախորդի և իր մրցակից Հիլարի Քլինթոնի, Թրամփի քաղաքականությունն առավել ինքնաբավ է, միտված ամերիկյան ներքին իրողություններին, իսկ արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ–ն բնականաբար շարունակելով պահպանել համաշխարհային գերտերության իր ամբիցիաները, ամեն դեպքում չի առաջնորդվում ամենուրեք Ռուսաստանի հետ հակադրվելու միտումով: Հետևաբար, նորմալ է, որ Հայաստանն այս իմաստով դուրս է Նահանգների առաջնային հետաքրքրության շրջանակներից: Միաժամանակ ակնհայտ է, որ Մանդելայի, թավշյա հեղափոխության մասին հիշատակումներով չես զարմացնի Թրամփին: Այլ արժեքներ են, այլ աշխարհայացք:

Ինչպես և երկրի ներսում, այդպես էլ երկրի սահմաններից դուրս Հայաստանի նոր իշխանությունների հիմնական խնդիրը մնում է թավշյա հեղափոխության կապիտալիզացիան: Եվ եթե երկրի ներսում այդ կապիտալիզացիայի հիմնական ուղիները որոշակիորեն պարզ են, ապա երկրից դուրս ակնհայտորեն կա սպասելիքների և իրականության անհամադրելիություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular