ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գուժ Մանուկյան. «Թող ես հազար անգամ սխալվեմ, բայց այդ հարցում մի քիչ մտահոգություններ ունեմ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գնահատելով հեղափոխությունից հետո առկա ձեռքբերումները, խնդիրները, անդրադառնալով նաև սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ ծավալվող հնարավոր գործընթացներին` Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը «1or.am»–ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ որևէ մեկն այսօր չի կարող իրավիճակը փակուղի տանել:

Դերասանն այդ համատեքստում կարևորեց հինգ ամիս առաջ տեղի ունեցած իրադարձությունները՝ ընդգծելով հատկապես ժողովրդի դերը: «Այսօր էլ շարժումն այնքան համաժողովրդական բնույթ է կրում, որ դժվար թե մի փոքր խումբ կկարողանա ինչ–որ գործընթացներ դեպի փակուղի տանել: Ես չեմ կարծում, որ դա հնարավոր կլինի, որովհետև ժողովուրդն այլ կերպ է մտածում. ոգևորությունը բավականին մեծ է, ինչը թույլ չի տա, որ ինչ–որ անհատներ կարողանան խոչընդոտել այս շարժումը: Դա լինի ընտրություն կամ մեկ այլ գործընթաց, կարևոր չէ»,–ասաց անվանի դերասանը:Այդուհանդերձ, Գուժ Մանուկյանը շեշտեց, որ մեկն է այն մարդկանցից, ով այսօր տեղի ունեցող մի շարք երևույթների հետ համաձայն չէ:

«Ես կասեմ մի բան՝ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Եթե ես արվեստի մեջ եմ, եթե ես դերասան եմ, ես պետք է զբաղվեմ միմիայն դերասանական աշխատանքով: Եթե ես ուրիշ տեղեր քիթս մտցնեմ, դա արդեն ճիշտ չի լինի: Բայց այսօր ես նման երևույթներ եմ նկատում և իրողությունների հետ, մեղմ մասած, համամիտ չեմ: Ամեն մարդ պետք է իր գործն անի: Ես կխոնարհվեմ փողոցները մաքրող մարդու առաջ, եթե իմանամ, որ նա այդ գործն անում է այնքան նվիրված, այնքան լիաթոք... Այսպես ասեմ՝ յուրաքանչյուր մարդ պետք է իր գործով զբաղվի՝ «վերևից» մինչև «ներքև»: Բայց այսօր կան մարդիկ, ովքեր, չգիտեմ՝ ինչ–ինչ նկատառումներով, ուզում են քիթ խոթել այնտեղ, որտեղ չպետք է լինեն: Ես դա չեմ կարող ընդունել»,–ասաց Գուժ Մանուկյանը: 

Վերջինս կադրային քաղաքականության խնդիրն առանձնացրեց: «Ամեն մարդ կոչված է ինչ–որ բան անելու: Չի կարելի մի մարդու բերել ու մտցնել մի ինչ–որ տեղ, մի ասպարեզ, որի հետ ինքն ընդհանրապես կապ չունի: Եթե դա արվում է ինչ–ինչ հանգամանքներով պայմանավորված, դա ևս չեմ ընդունում: Չէ ո՞ր այդ մարդն ավելի պետքական կլինի իր ասպարեզին, քան որ բերեն և, կոպիտ ասած, ախպեր–ախպեր, ընգեր–ընգեր սկզբունքով փաթաթեն ժողովրդի վզին: Կադրային քաղաքականությունը շատ կարևոր է և պետք է հետամուտ լինել: Թող ես հազար անգամ սխալվեմ, բայց այդ հարցում մի քիչ մտահոգություններ ունեմ»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Վերլուծելով ներկա իրավիճակը, գնահատելով հեղափոխությունից հետո առկա ձեռքբերումներն ու խնդիրները՝ դերասան Գուժ Մանուկյանն, այնուամենայնիվ, ընդգծեց, որ ճանապարհը, որով գնում ենք, ճիշտ է:

«Ընտրված ուղին պետք է որ ճիշտ լինի: Ես ևս հետևում եմ իրադարձություններին, վատ ուղի չէ, բայց այդ ուղին ունի իր դժվարությունները, որոնք պետք է հաղթահարել: Ես չգիտեմ՝ հետագայում ի՞նչ է լինելու, բայց, համենայն դեպս, սպասումները բավականին մեծ են: Մենք մեր դարն ապրել ենք՝ այս ամենն ու դրա արդյունքը շատ կարևոր է մեր երիտասարդության համար: Տեսնենք, թե ինչպես կլինի: Չգիտեմ... Հույս կա, որ լավ է լինելու և այդ հույսով ենք ապրում»,–նշեց նա՝ կարևորելով հատկապես նոր աշխատատեղերի ստեղծման ու հայրենադարձության հարցը: 

Գուժ Մանուկյանը շեշտեց, որ հեղափոխությունից հետո մարտահրավերները շատ են, որոնք պետք է հաղթահարել: Նա ընդգծեց, որ հենց փոքր խնդիրներից պետք է սկսել: «Այնքան մանր խնդիրներ կան, և նոր իշխանության անելիքները կախված են հենց այդ խնդիրներից: Օրինակ՝ աշխատատեղերից մինչև քաղաքաշինություն, աղբահանությունից մինչև ավելորդ շինարարություններ, որոնց պատճառով քաղաքն ընկնում է տեսքից: Այնքան մանր թերություններ կան, բայց երբ դրանք իրար են միանում, ստացվում է մի գլոբալ խնդիր, որը լուծելը բավականին բարդ է, բայց ոչ անհնար»,–եզրափակեց դերասանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular