ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության աղբանոցում չհայտնվելու համար հանրապետականները պետք է նահանջեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Խաչատուր Մարոզյանի կարծիքով, թավշյա հեղափոխությունն ընդամենը կես ճանապարհն է անցել, և բոլորն են հասկանում, որ նման իրավիճակում երկարաժամկետ ծրագրերի և կայունության մասին խոսելն անիրատեսական է:

«Մի կողմից օրենսդիր մարմնում ունենք քաղաքական թիմ, որը մեծամասնություն է կազմում, մյուս կողմից գործադիր մարմնում մենք ունենք մեկ այլ քաղաքական ուժ, որտեղ մեծամասնություն են կազմում խորհրդարանական փոքրամասնություն կազմող ուժերը: Այս պայմաններում, ինչքան էլ խորհրդարանական մեծամասնությունը փորձում է համոզել, թե իրենք չեն տեսնում խորհրդարանի լուծարման անհրաժեշտություն և պատրաստ են նորմալ աշխատել նոր կառավարության հետ, միևնույն է, նման իրավիճակը չի կարող երկար շարունակվել»,– ասաց Խ. Մարոզյանը: 

Իրավապաշտպանի կարծիքով, ներկա իրավիճակը ոչ մի տեղ տանող ճանապարհ է, մինչդեռ մեր երկիրը պետք է կարողանա օր առաջ փորձել զարգացման ճանապարհով գնալ, ինչը, ցավոք, այս պայմաններում հնարավոր չէ: 

«Յոլա գնալու քաղաքականությանը պետք է վերջ տալ և ինչքան շուտ, այնքան լավ: Դա անհրաժեշտ է թե՛ մեր և թե՛ միջազգային հանրության համար, որպեսզի մենք հասկանալի դառնանք բոլորի համար: Դա անհրաժեշտ է նաև արտաքին և ներքին հարաբերությունները զարգացնելու համար, առավելապես անհրաժեշտ է նաև ներդրողների համար, որպեսզի Հայաստանը օր առաջ ընկալելի դառնա նրանց համար: Մենք պետք է կարողանանք կարճ ժամանակահատվածում կառուցել օրինական, ժողովրդավարական երկիր իր կայուն իշխանությամբ, որը ժողովրդի տված քվեով ձևավորված կլինի»,– ասաց Խ. Մարոզյանը:

Ըստ նրա, հիմա Հայաստանն այնպիսի պատմական ժամանակաշրջան է ապրում, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է առաջին հերթին ուշիուշով հետևեն ժողովրդի պահանջին և հենց դա հիմք ընդունեն: 

«Թե՛ Հանրապետականը, թե՛ իշխանությունները, թե՛ մյուս բոլոր ուժերը պետք է նաև ներքին դաստիարակչական աշխատանքներ սկսեն, որովհետև հին համակարգի ժամանակ բոլորին սովորեցրել էին՝ ով ինչքան շատ գողանա, այնքան լավ տղա է: Հիմա այնպիսի խառնաշփոթ է ամենուր, որտեղ նայում ես՝ համակարգերը թալանված են, օրենսդրական բազան խառնաշփոթ վիճակում է և այլն: Տարիներ են պետք, որ այս ամեն ինչը շտկվի: Եվ հիմա մենք պետք է դրա մասին մտածենք: Մեկ այլ հարց էլ կա: Եթե, օրինակ, «դևը» մարդուն ստրկացնի ու այնպիսի օրենք սահմանի, որ նա պետք է հինգ տարի իրեն ծառայի և ամսական 5000 դրամ վճարի: Ու եթե մի օր այդ մարդն ասի՝ «այլևս չեմ ուզում քեզ ծառայել, ես գնում եմ և քո օրենքներն ինձ չեն հետաքրքրում», եթե խոսքը ժողովրդավարական երկրին է վերաբերում, ապա, ի՞նչ եք կարծում, մարդը նման քայլի դիմելու իրավունք չունի՞: Իհարկե ունի և կարող է գնալ մինչև վերջ: Հեղափոխության առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է, նա ավելի լավ է լսում ժողովրդի ձայնը, իսկ ժողովուրդն էլ վստահում է նրան: Եվ մենք, որպես անկախ իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, կարծում ենք, որ այսպես շարունակել չի կարելի և հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի երկրի իշխանության բոլոր թևերը ձևավորվեն ժողովրդի կողմից արդար ձևով տրված քվեին համահունչ»,– ասաց Խ. Մարոզյանը:

Իրավապաշտպանի խոսքով, այս ամենը բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները որքան շուտ հասկանան, այնքան՝ լավ: Ինչ վերաբերում է նախկին իշխանություններին, ապա նրանք էլ պետք է հասկանան, որ հետընթաց այլևս լինել չի կարող:

«Հանրապետական կուսակցության կարկառուն գործիչները պետք է հասկանան և գիտակցեն, որ պատմության աղբանոցում չհայտնվելու համար պետք է նահանջեն ու հանգեն այն եզրակացության, որ իրենց ժամանակներն անցել են: Ու քանի որ մեր ժողովուրդն ըմբռնող ու ներողամիտ է, ուստի եթե տեսնի, որ նախկին իշխանությունները փորձում են իրենց սխալներն ուղղելու ճանապարհով գնալ, անպայման կներեն նրանց: Հակառակ դեպքում հետագայում արդեն անգամ ներողությունը չի օգնի հանրապետականներին»,– ասաց Խ. Մարոզյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular