Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպեց Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-իսրայելական հարաբերությունների շուրջ՝ շեշտելով դրանց զարգացման համար առկա մեծ ներուժը: Նրանք անդրադարձան Միացյալ Նահանգների հայկական և հրեական համայնքների միջև առկա համագործակցությանը և դրանց հեռանկարներին։ Քննարկվեցին միջազգային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
ԱԳ նախարարը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները։ Նա անդրադարձավ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի առաջմղման գործում Հայաստանի շարունակական նախաձեռնություններին։