ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պիտի չմասնակցեինք, որովհետև մենք ունեինք լավ քաղաքապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Analitik.am կայքը գրում է.

Այսօր կայացավ ՀՀԿ ԳՄ նիստը, որի ավարտից հետո լրագրողների հետ զրուցեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանը: Նա հայտնեց, որ նիստի ժամանակ բոլոր տիպի հարցերն էլ քննարկվել են. «Դեռևս որևէ մեկը  չի եկել մեզ հետ   բանակցելու, իսկ եթե վարչապետը գա, ցանկանա քննարկումներ անել, այդ ժամանակ կհավաքվենք, կքննարկենք և մեր կարծիքն այդ ժամանակ կասենք»։

Այն հարցին, թե ինչ օրակարգով է քննարկումներ տեղի ունեցել,   Գ․Սահակյանն ասաց, որ օրակարգային քննարկումները եղել են քաղաքական երևույթների մասին, իսկ առանցքային խնդիրնրերի մասին որևէ բան չի կարող ասել և պիտի չասի.  «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ինչ-որ չափով խոսակցություններ եղավ, բայց որևէ որոշում, որ հիմա ես պիտի հաղորդեմ՝ չկա, իսկ ինքնալուծարման հարցը դա նշանակում է պետության համար ամենավտանգավոր երևույթներից մեկը։ Երբեք ու երբեք հանրապետականը որևէ մեկի դեմ չէ, մենք ընդամենն ասում ենք՝ եթե լինի խորհրդարանական ընտրություններ, մենք էլ մեր մասնակիցները կունենանք, և ինչքան որ ձայն կունենանք, այդ ձայներով կպայքարենք»։

Այն հարցին, թե համագործակցություն լինելո՞ւ է Ռոբերտ Քոչարյանի հետ, Սահակյանն ասաց, որ եթե Ռ․ Քոչարյանը պիտի մտնի ակտիվ քաղաքականություն, եթե նա այնպիսի խնդիրներ կառաջարկի, որը ծրագրային մոտ է ՀՀԿ-ին, այդ ժամանակ հնարավոր է որևէ փոխհարաբերություններ. «Ցանկացած քաղաքական ուժ բոլոր քաղաքական ուժերի հետ կարող է համագործակցել, եթե դա պետության շահերից է բխում»։

Այն հարցին, որ նախկինում Գալուստ Սահակյանը  դեմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, բայց եղան հանրապետականներ, որ կողմ քվեարկեցին, արդյո՞ք բացառում է այս սցենարի կրկնությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ժամանակ, Սահակյանն ասաց․ «Քննարկելու խնդիր կա այստեղ, ես չեմ կարծում, որ խորհրդարանական մեծամասնությունն ամեն դեպքում պիտի գնա այն ճանապարհով, ինչ ուզում է կառավարությունը։ Իմ ցանկությունը հետևյալն է՝ այնպիսի գործարքներ կատարվեն մեր պետության ներսում, որպեսզի մեր պետությունը զարգացում ապրի, այսօր կառավարությունում միայն Նիկոլ Փաշինյանն է, էլ ուրիշ մարդ չկա, ես չեմ կարող ասել՝ ինչպես կլինի հետագայում»։

Լրագրողի ճշտող հարցին, թե ասում են, որ այս ընտրություններն ամենաարդար ընտրություններն են, որ եղել են երբևէ, Սահակյանը պատասխանեց ․ «Իհարկե արդար են, դա միայն մենք չենք ասում, այլ նաև միջազգային կազմակերպությունները։ Քաղաքական տասներկու ուժեր էին, և մեկ ուժը հաղթանակեց բոլորին՝ այսինքն այդ մեկ ուժը հաղթանակեց բոլոր ընդդիմադիր ուժերին։ Ես գտնում եմ, որ մենք պիտի չմասնակցեինք, որովհետև մենք ունեինք լավ քաղաքապետ, և երբեք քաղաքն այսքան հագեցած առաջընթաց չի ունեցել, բայց  գործող իշխանությունները չհամաձայնվեցին, հրաժարական տվեց, այդ պատճառով մենք թեկնածու չդրեցինք: Մեր քաղաքապետը շատ լավ էր աշխատում, քաղաքը զարգանում էր:  Քաղաքապետի ընտրությունների ժամանակ  մեկ խոսք չասվեց Ղարաբաղի մասին, չասվեց, որ Երևանի քաղաքապետն ամեն տարի մի քանի անգամ օգնել է Ղարաբաղին, չասվեց, որ Ղարաբաղ գնացող զինվորների ծնողներին մի քանի անգամ տարել է Ղարաբաղ՝  այսինքն ամբողջ քաղաքային ընտրություններում խոսք չգնաց մեր պետության համար: Քաղաքապետի ընտրությունների ժամանակ չխոսվեց ամենակարևոր գործոնի վերաբերյալ՝ դա Ղարաբաղն է»:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular