ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավարի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Եվրոպական պատվիրակության գրասենյակի քաղաքական բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան:

Զրուցակիցները կարեւորել են ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրով նախատեսված ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նոր հարթակի ստեղծումը: Այս համատեքստում քննարկվել են հոկտեմբերին կայանալիք ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի օրակարգին վերաբերող հարցեր:

Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ պետք է անել հնարավորը հասարակության համար փաստաթղթի արդյունքներն ավելի տեսանելի դարձնելու համար: Ընդգծվել է համաձայնագրի իրականացման հետ կապված նոր ճանապարհային քարտեզի հնարավորինս արագ ընդունումը, որը պետք է հիմնված լինի գործընկերության առաջնահերթությունների եւ 20/20 փաստաթղթերի հիման վրա: Կողմերը կարեւորել են մինչեւ 2019 թվականի մայիսին տեղի ունենալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններն ավելի մեծ թվով երկրների կողմից համաձայնագրի վավերացումը: Վերջինիս կիրարկման համատեքստում զրուցակիցները նաեւ ընդգծել են քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը:

Անդրադառնալով տնտեսական փոխգործակցության հարցերին՝ Արմեն Աշոտյանն նշել է, որ Հայաստանի տնտեսական առաջընթացը կախված է բարեփոխումների իրականացումից եւ ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրություններից: Այս առնչությամբ հանձնաժողովի նախագահը հավելել է, որ, ավաղ, կառավարությունը մինչ օրս էական քայլեր չի ձեռնարկել Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսության ազատականացման, Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ, այդ թվում նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլյանված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

Իր խոսքում Արմեն Աշոտյանը նաեւ ընդգծել է ԵՄ համագործակցության համատեքստում ինստիտուտների եւ մեխանիզմների արդիականացման անհրաժեշտությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular