ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զրոյից՝ նոր քաղաքական դաշտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու ընտրությունները արձանագրեցին Հայաստանում հին քաղաքական դաշտի վախճանն ու նոր քաղաքական դաշտի ձևավորման սկիզբը: Հայաստանում քաղաքական դաշտը սկսում է ձևավորվել զրոյից, նոր էջից, ինչը, բազմաթիվ դրական սպասումներով հանդերձ, պարունակում է բավականին շատ ռիսկեր: Հին քաղաքական համակարգն ակնհայտորեն սպառել էր իրեն, այլապես փուլ չէր գա ապրիլ–մայիսին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում: Որևէ կերպ չնսեմացնելով հեղափոխության կարևորությունը՝ ամեն դեպքում հարկ է նշել, որ եթե հին համակարգն ունենար կենսունակություն, այն այդքան հեշտությամբ փուլ չէր գա:

Երևանի ավագանու ընտրություններն ընդամենը ազդարարեցին, ֆորմալիզացրեցին հին համակարգի վախճանը, ինչը միանշանակորեն դրական է: Բայց հին համակարգի փլուզումը չի ենթադրում միանգամից նոր համակարգի առկայություն: Նոր համակարգ, նոր քաղաքական դաշտ պետք է կառուցել զրոյից: Եվ խոսքն այստեղ ոչ միայն ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերի մասին է, այլև բոլորի, այդ թվում՝ հաղթող ուժի մասին: 

«Իմ քայլը» դաշինքն ու ներկայիս իշխանությունը հաճախ նույնացվում են ՔՊ–ի հետ՝ հաշվի առնելով, որ հեղափոխության առանցքը հենց ՔՊ–ականներն են եղել: Բայց սա միայն ֆորմալ առումով: Իսկ իրականում, ինչպես ինքը՝ Փաշինյանն է ասել քանիցս, սա համաժողովրդական շարժում էր, հետևաբար իշխանությունն էլ, «Իմ քայլը» դաշինքն էլ դասական իմաստով քաղաքական ուժ չեն, այլ համաժողովրդական շարժման ներկայացուցիչներ: Իսկ սա էլ իր հերթին բազմաթիվ դրական կողմերով հանդերձ նշանակում է, որ իշխանությունը ևս քաղաքական ուժ դառնալու խնդիր ունի: 

Հայաստանում ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածը դարձել են իշխանություն՝ բավականին խառը տրամաբանությամբ, կոնսոլիդացված դեռևս միայն հեղափոխության գաղափարների շուրջ: Իսկ նախկին իշխանությունն ու նախկին քաղաքական դաշտի մաս կազմող ուժերն էլ հայտնվել են վերափոխվելու լուրջ մարտահրավերների առջև: Արդեն հիմա կարող ենք վստահաբար արձանագրել, որ հեղափոխությամբ Հայաստանում գործող քաղաքական դաշտը փլուզվեց, և մենք հիմա շարժվում ենք զրոյից՝ նոր քաղաքական դաշտ ստեղծելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular