ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շնորհավոր Տուրիզմի համաշխարհային օր, թող որ Երևանը շարունակի մնալ այնքան արևային, բարի, անվտանգ, գեղեցիկ ու խելացի ինչպիսին ներկայումս է. Մ. Բարաղամյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան քաղաքում տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և շնորհավորել տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ.
 
Շնորհավոր Տուրիզմի համաշխարհային օր #WTD18

#Երևանտուրիզմ
2800-ամյա Երևանն միայն իրեն բնորոշ ջերմությամբ ամեն տարի դեպի իրեն է գրավում հազարավոր զբոսաշրջիկների: Նրանց մի մասը Երևանից հեռանում է կրկին այցելելու ցանկությամբ: 
Ոլորտը բարելավելու մեր հանձնառության առաջին իսկ օրից սկսեցինք զարգացնել մի ոլորտ, որ քաղաքային տնտեսության մեջ նոր էր և չբացահայտված:
Մայրաքաղաքի զբոսաշրջային քարտեզներում ինտեգրել ուշադրության կենտրոնից դուրս մնացած երևանյան ներուժը, գործընկերային կապեր հաստատել քաղաքի զբոսաշրջային ինդուստրիայի հետ, ավելացնել տեղեկատվությունը, հաստատել միջազգային կապեր ու կազմակերպել քաղաքային-զբոսաշրջային միջոցառումներ, բարձրացնել Երևանի վարկանիշը: 
Վերջին 6 տարիների ընթացքում Երևանում տուրիզմի ոլորտում իրականացվեցին այնպիսի լայնածավալ ծրագրեր, ինչպիսիք են՝

1. Երևանի #կենդանաբանականայգու հիմնանորոգման ու արդիականացման ծրագիրը՝ վերածելով այն բնապահպանական, կրթամշակութային, ժամանցային և զբոսաշրջային տարածաշրջանային նշանակության վայրի;
2. Ամբողջությամբ վերակառուցվեց Երևանի զբոսաշրջային այցեքարտերից մեկը՝ #Վերնիսաժը;
3. Հիմնադրվեց #ԵրևանՍիթիՏուր զբոսաշրջային ծրագիրը, որն իրականացվում է 6 լեզուներով առ այսօր և միակ զբոսաշրջային արդյունքն է իր տեսակով մեր քաղաքում ավտոբուսային էքսկուրսիաների ոլորտում; /2017թ. ճանաչվել է «Տարվա լավագույն զբոսաշրջային նախագիծ» «Զբոսաշրջային Հայաստան» մրցանակաբաշխության շրջանակում;
4. Տպագրվեցին քաղաքային զբոսաշրջային բազմալեզու քարտեզներ /հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն/, որոնք անվճար տրամադրվում են մեր քաղաքի հյուրերին;
5. Զարկ տրվեց մայրաքաղաքում միջոցառումային զբոսաշրջությանը / ստեղծվեց #Երևանյանամառ եռամսյա միջոցառումների ծրագիրը, որն իր մեջ ներառում էր 60-ից ավելի զբոսաշրջային, մշակութային, մարզական ծրագրեր, հատկապես սիրվեցին #ԵրևանՏարազֆեստը#Երևանիգարեջրի#Ձմերուկի#Օդապարիկների փառատոները: 2016թ. ապրիլյան դեպքերից հետո, Ստեփանակերտում կազմակերպվեց #ԵրևանՏարազֆեստը
6. Մեր քաղաք այցելող զբոսաշրջիկներին աջակցելու նպատակով հիմնադրվեցին Զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կետերը #Երևանինֆոկետ, որոնք արդեն այս ամառ սպասարկել են շուրջ 7000 այցելու, ինչպես նաև մասնավորի աջակցությամբ քաղաքում ունեցանք հասարակական զուգարաններ;
7. Տուրիզմի ոլորտում էլ ավելի ամրապնդվեցին և տեղեկատվության ու մարքեթինգային գովազդի փոխանակման, միջոցառումների կազմակերպման շրջանակում համագործակցեցինք Ստեփանակերտի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Կազանի, Օդեսայի, Մարսելի, Փարիզի, Լիոնի, Ամմանի, Գլենդելի, Ալիկանտեի, Ռիգայի, Բեյրութի, Քիշնևի,Բանգկոկի և շատ այլ զիլ քաղաքների հետ;
8. Զբոսաշրջության ոլորտի ապագա մասնագետների համար իրականացրեցինք «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» երիտասարդական ծրագիրը /սովորացրեցինք, հնարավորություն տվեցինք աշխատելու քաղաքային զբոսաշրջային ենթակառուցվածքներում, աջակցելու մեր քաղաք այցելող հյուրերին/;
9. Զվարթնոց միջազգային օդանավակայանում մի քանի տարի շարունակ իրականացրեցինք #ԲարիգալուստԵրևան ծրագիրը՝ Մարտի 8-ի, Տուրիզմի միջազգային օրվա և Էրեբունի-Երևան միջոցառումների շրջանակում;
10. Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ իրականացրեցինք տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ «QR կոդ-ցուցանակներ»-ի տեղադրման ծրագիրը Երևանի արձանների կողքին;
11. Երևանի համայնքային թանգարաններում ներդրվեց «Izi.travel» աուդիոգիդ եռալեզու համակարգը;
12. Վերջին 6 տարիների ընթացքում Երևանում ակտիվացավ հյուրանոցային տնտեսության ոլորտը, որի շրջանակում մայրաքաղաքն ունեցավ շուրջ 20 նոր հյուրանոցային համալիր, որոնց մեջ են այնպիսի միջազգային ցանցերը /Ibis, the Alexander, Radisson Blue, Hyatt Place, Hilton/ 2017թ. տվյալով մայրաքաղաքում ունենք 200 հյուրանոցային տնտեսություն, 4594 հյուրանոցային համարով և 8014 ննջատեղով;
13. Երևանի ճանաչողության և հանրահռչակման բարձրացման ուղղությամբ պատրաստել ենք բազմաթիվ հոդվածներ միջազգային ամսագրերում և պարբերականներում, աջակցել, դիմավորել, ուղեկցել, ցույց տվել հազարավո լրագրողների, լուսանկարիչների, ինչ է Երևանը և ինչպես ենք մենք այն տեսնում և դիրքավորում:

Հ.Գ. Հպարտանում եմ տարբեր տարիների մեր թիմով՝ մեծ ու փոքր, շնորհակալ եմ զբոսաշրջային ինդուստրիայի մեր բոլոր գործընկերներին, մասնավոր ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և ասում եմ.
«շնորհավոր Տուրիզմի համաշխարհային օր, թող որ Երևանը շարունակի մնալ այնքան հյուրընկալ, ջերմ, բարեկարգ, արևային, բարի, անվտանգ, գեղեցիկ ու խելացի, ինչպիսին ներկայումս է:»

Եվ, ամենավերջում, շնորհակալ եմ նաև այն մարդուն, ով մեզ հնարավորություն տվեց այս ամենը իրականացնելու, հավատալով մեր՝ երիտասարդներիս, ուժերին:

На данном изображении может находиться: на улице

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular