ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կողմը պետք է «շուռ տա» սեղանը. արտաքին քաղաքականության վերակառուցման փուլը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, որի ընթացքում խոսել է նաև ՀՀ արտաքին քաղաքականության և Ղարաբաղյան խնդրի մասին: 

Նա մասնավորապես ընդգծել է. «Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն»:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարևրում է ՄԱԿ-ի ամբիոնից հնչած ուղերձը:

«Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումը չի կարող հասնել հաջողության առանց Ղարաբաղի: Հայկական կողմը փորձ է անում իրավիճակը վերադարձնել 1998թ. դրությանը, երբ բանակցությունները եռակողմ էին: Ղարաբաղյան կոնֆլիկտ, Ղարաբաղի ճակատագիր, բայց բանակցության սեղանին Ղարաբաղը չկա: Հենց այս պատճառով է, որ հարցը չի լուծվում: Եթե ձեզ հետաքրքրում է միայն հողը, կարելի է մի քանի վագոն հող բերել ու տալ ձեզ, կամ լցնել ձեր վրա, բայց մենք չենք հանդուրժի, որ մարդկանց դիպչեք: 100 տարի առաջվա տեղի ունեցածը այսօր չի կրկնվելու: Սա էր հիմնական ուղերձը: Ի վերջո, այն տարածքային վեճ չէ. այստեղ Ղարաբաղի իքնորոշման հարցն է, Ղարաբաղի ժողովրդի կամքի, մարդու իրավունքների, ժողովրդավարության հարցն է: Իսկ բանակցային գործընթացում Ղարաբաղի ժողովրդի ձայնի բացակայությունն ուղղակի հեռացում է հարցի կարգավորումից: Ադրբեջանի ցանկությունը՝ հարցը տեղափոխել տարածքային վեճի հարթություն, ուղղակի խեղաթյուրում է կոնֆլիկտի էությունը»,-«1or.am»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ուղերձը համոզիչ դարձնելու և տեղ հասցնելու համար քաղաքագետն իր տեսլականն ունի. «Դրա համար հայկական կողմը պետք է ջարդի Ռուսաստանի կողմից ձևավորված տարածաշրջանային ուժերի դասավորությունը: Այո՛, այդ սեղանը հայկական կողմը պետք է «շուռ տա»: Սեղան, որի վրա ուտող խմողի դերում Ռուսաստանն է»:

Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, վարչապետի ելույթում արտաքին քաղաքականության առումով կտրուկ շրջադարձերի չգնալու վերաբերյալ ուղերձ ևս եղավ, Ռ. Մեհրաբյանն արձագանքեց. «Այո՛, Հայաստանը սուվերեն պետություն է, և իր հարաբերությունները կառուցում է համաձայն իր որոշումների և իր շահերի: Եվ դա ինչ-որ մեկի դեմ չէ կամ ինչ-որ մեկի հաշվին, ինչպես փորձում է ընկալել Ռուսաստանը: Մեծ հաշով՝ դրանք մեսիջներ էին, որոնք առաջին հերթին ուղղված էին Ռուսաստանին: Փաշինյանը ներկայացրեց իրականությունը»:

Գնահատելով ՄԱԿ-ի դերը՝ քաղաքագետն ընդգծեց, որ այսօր, ցավոք սրտի, ՄԱԿ-ն օգտագործվում է նաև միջազգային կարգին ուղղված մարտահրավերներ նետելու համար: 

«Ցավոք սրտի, պաշտպանական մեխանիզմները չկան: Նման մարտահրավերների դեպքում հորդորներից այնկողմ ՄԱԿ-ն այլ լծակներ չունի: Քանի որ աշխարհը փոփոխվում է, այնուամենայնիվ, կփոխվի նաև ՄԱԿ-ը, ինչի համար, սակայն, ժամանակ է պետք: Իսկ Հայաստանի գործունեությունը ՄԱԿ-ում շատ կարևոր ուղղություն է: Դա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից պետք է լինի, որը պետք է գա ու լրացնի Հայաստանի ակտիվ քաղաքականությանը՝ տարբեր ուղղություններով: Այդ իմաստով, կարծում եմ, որ բավականաչափ աշխատանք է տարվում: Հայաստանը ՄԱԿ-ի շրջանակներում տարվող դիվանագիտության ամենաակտիվ մասնակիցներից է, բայց մյուս կողմից էլ ներկայումս Հայաստանը գտնվում է իր արտաքին քաղաքականության վերակառուցման փուլում. Հայաստանի արտաքին քաղաքականության հետագծի հետ կապված դեռ բազմաթիվ թյուրըմբռնումներ են մնում՝ շատ անելիքներ ունենք: Մասնավորապես, խոսքը Արևմուտքի հետ մեր հարաբերությունների մասին է, որը Հայաստանի ազգային անվտանգության, ՀՀ կենսական կարևորության, ՀՀ ապագայի խնդիր է»,-նշեց նա՝ կարևորելով Արևմուտքի հետ հարաբերությունների նոր տրամաբանության անհրաժեշտությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular