ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրական օրենսգիրքը՝ արտահերթ ընտրությունների շտապողականության ստվերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցն արդեն իսկ դառնում է քաղաքական քննարկումների թիվ մեկ թեման, և դրանում մեծ դերակատարություն ունեցավ ավագանու ընտրություններում իշխանության ստացած ձայների տոկոսային արտահայտությունը: Թե՛ իշխանության քաղաքական հաշվենկատության, թե՛ ընդհանրապես քաղաքական կյանքում առկա ասիմետրիկ վիճակից դուրս գալու առումով արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են: 

Իհարկե, կան մի շարք թե՛ տեխնիկական, թե՛ քաղաքական խնդիրներ, սկսած՝ ինչպես պետք է ցրվի Ազգային ժողովը հարցից, վերջացրած Ազգային ժողովում ներկայացված ուժերի, մասնավորապես ՀՀԿ–ի համառ դիրքորոշումից: Բայց սրանք բովանդակային խնդիրներ չեն և որևէ կերպ չեն կարող ստվերել արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Առավել բովանդակային նշանակություն ունի, թե ինչ խաղի կանոններով են տեղի ունենալու ընտրությունները և ինչ արդյունք են դրանք արձանագրելու: Եվ այստեղ խնդիրը բնավ ընտրության գործընթացի ազատ և թափանցիկ լինելը չէ: Խոսքը նոր Ընտրական օրենսգրքի, այնտեղ սահմանվող խաղի կանոնների և այդ կանոնների ու Հայաստանի քաղաքական լանդշաֆտի միջև համադրելիության մասին է:

Ցավոք, Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի շուրջ խորհրդարանական ուժերի քննարկումները, անկախ իրենց բավականին կոմպրոմիսային միջավայրից, չդարձան հանրության ուշադրությանն արժանի: Միգուցե հանրությունն էր տարված ԱԱԾ–ի սկանդալային բացահայտումներով, հետհեղափոխական էյֆորիայով, միգուցե իրենք՝ խորհրդարանական ուժերը, բավարար ջանքեր չգործադրեցին քննարկումների էությունը առավել հասանելի կերպով մեկնաբանելու համար: 

Արդեն հիմա, երբ նոր իշխանությունը վճռական կերպով հայտարարել է, որ գնում է արտահերթ ընտրությունների, Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները որևէ մեկին հետաքրքիր չեն: Ավելին՝ իշխանությունները պնդում են, որ նոր Ընտրական օրենսգիրքն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և մինչև տարեվերջ հնարավոր է անցկացնել նոր ընտրություններ: 

Ակնհայտ է, որ նոր Ընտրական օրենսգիրքն իր բովանդակությամբ հանդերձ ստորադասվում է քաղաքական առաջնահերթություններին, ինչից հարց է ծագում՝ այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ այդքան ժամանակ և ռեսուրս ծախսել այդ օրենսգրքի մշակման վրա, եթե այն որևէ էական դերակատարում պետք է չունենար: Բնականաբար, արտահերթ ընտրություններն այս պահին լուծում են առավել կարևոր խնդիր, քան որևէ օրենսգիրք. արտահերթ ընտրությունները շանս են տալիս դուրս գալ քաղաքական ճգնաժամից: Ընտրական օրենսգիրքն այս առումով թվացյալ երկրորդական նշանակություն ունի: Որովհետև մի բան է քաղաքական ճգնաժամից դուրս գալը, մեկ այլ բան՝ նոր ճգնաժամերից խուսափելը: Հենց այստեղ է, որ կենսական է Ընտրական օրենսգրքի բովանդակությունը:

Բովանդակության կենսական նշանակությունը երևում է հատկապես ռեյտինգային ընտրակարգի շուրջ քննարկումներում, որոնք միով բանիվ հանգում են մարզերի քաղաքական ներկայացվածության հարցին: Հասկանալի պատճառներով տոտալ համամասնական համակարգին անցումն ու ռեյտինգայինից հրաժարումն ունի լայն աջակցություն թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակության շրջանում: Ֆեոդալական և օլիգարխիկ օդիոզ կերպարների հետ ասոցացվող մեծամասնական, այնուհետ էլ ՀՀԿ ջանքերով ռեյտինգային դարձած համակարգը իրոք ունի փոփոխման կարիք: Բայց տոտալ համամասնականացումը ելք չէ, եթե չասենք՝ փակուղի է:

Այո՛, թե՛ նախկինում մեծամասնական համակարգը, թե՛ ՀՀԿ–ի կողմից դրա վերամշակված ռեյտինգային տարբերակը, որի նպատակը տեղական ֆեոդալների հեղինակությունն օգտագործելով՝ իշխող ուժի ձայների քանակն ավելացնելն էր, բավական արատավոր էին: Բայց արատավոր լինելով հանդերձ, դրանք ինչ–որ կերպ ապահովում էին մարզերի ներկայությունը համապետական քաղաքական հարթակներում: Ամբողջովին համամասնական համակարգը նշանակում է վերացնել մարզերի մասնակցությունն ընդհանրապես: Այսինքն, խնդիրը լուծելու փոխարեն ընտրվել է խնդրից ազատվելու տարբերակը: Այնինչ նոր քաղաքական իրավիճակն ու ընտրությունների ազատ և թափանցիկ լինելու հանգամանքը կարող էին լինել երաշխիք ու հենարան վերջապես բարելավելու, վիրակապելու մարզերի քաղաքական ներկայացվածության արնահոսող վերքը:

Հենց այս և նմանատիպ այլ խնդիրներն են, որ կարևոր են դարձնում նոր ընտրական օրենսդրության բովանդակությունը: Բովանդակություն, որը, ցավոք, շրջանցվեց քննարկողների կողմից, հիմա էլ ստորադասվում է ընթացիկ ներքաղաքական խնդիրներին: Արտահերթ ընտրություններն, ըստ այդմ, գուցե լուծեն ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու խնդիրը, բայց պետական ապարատի և երկրի քաղաքական լանդշաֆտի համադրելիության խնդիրը չեն լուծում: Սա նշանակում է, որ լավագույն դեպքում ապագայում կրկին կարիք է լինելու ջանք և ռեսուրս ծախսել և այս խնդիրներին վերադառնալ: Իսկ վատագույն դեպքում ունենալու ենք առավել երևանակենտրոն քաղաքականություն՝ բավարարվելով այն պնդումներով, թե վերջապես հնարավոր եղավ ազատվել անցյալի դառը հուշերից, այս դեպքում՝ տեղական ֆեոդալներից, մոռանալով, իհարկե, որ տեղական ֆեոդալներին ասպարեզից հանելուց հետո մարզերի քաղաքական ներկայացվածության խնդիրը չլուծվեց, այլ պարզապես ազատվեց վատ էմոցիաներ առաջացնող շղարշից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular