ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրապարակից՝ իշխանություն. ինչպե՞ս է տրանսֆորմացվում նոր իշխանությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թե՛ փորձագիտական շրջանակներում, թե՛ հանրային ընկալումներում իշխանությունն ամբողջությամբ, իսկ «Իմ քայլը» դաշինքը՝ մասնավորապես, ասոցացվում են Նիկոլ Փաշինյանի անձի հետ: Մեծ հաշվով, ապրիլ–մայիս ամիսներին տեղի ունեցած գործընթացները, դրանց քաղաքական և ֆոլկլ յորային բաղադրիչները ևս կապված են հիմնականում Նիկոլ Փաշինյանի հետ: Քաղաքականության անձնակենտրոն ընկալումը ունի իր պատճառները, որոնք թաքնված են մեր հասարակության քաղաքական մշակույթում և նոր երևույթ չեն, չեն սկսվում Նիկոլ Փաշինյանով: Միաժամանակ նոր երևույթ չէ անձնակենտրոն քաղաքական համակարգը, որը ևս չի սկսվում Նիկոլ Փաշինյանով: Հայաստանի նախորդ ղեկավարները ևս այս կամ այն կերպ եղել ու ընկալվել են որպես հիմնականը, գլխավորը, ամբողջը, հաճախ իրենց անձով լինելով ամբողջ իշխանության պատասխանատուն, հաճախ չլինելով, բայց ընկալվելով որպես ամբողջ իշխանություն: Նիկոլ Փաշինյանի դեպքում անձնակենտրոնությունը պարզապես ամրապնդվում է այս պահին առկա հեղափոխական տրամադրություններով, որոնք Փաշինյանին ահռելի խարիզմատիկ լեգիտիմությամբ են ապահովում:

Սակայն, անկախ այս կամ այն ղեկավարի անձի դերակատարության և ընկալման աստիճանից, անկախ նրանից, որ երկրի ղեկավարը Հայաստանի քաղաքական համակարգում միշտ էական դերակատարություն է ունեցել, հաճախ ավելի քան էական, սխալ են այն պնդումները, որոնք թե՛ նախկինում, թե՛ հիմա փորձում են համակարգը պատկերել բացառապես միայն մեկ մարդու դեմքով:

Հասկանալի է դա անելու հասարակության մոտիվացիան: Հասարակությունը լայն իմաստով խնդիր չունի հասկանալու քաղաքական կյանքի, իշխանական համակարգի ներքին կառուցվածքը, ուժերի հարաբերակցությունը: Հասարակությունը քաղաքականությանը նայելիս այն տեսնում է բացառապես մեկ–երկու դեմքերով: Խնդիրն առավելապես փորձագիտական, քաղաքացիական և քաղաքական դաշտերում է, որտեղ հաճախ պահի շահախնդրությունը, մրցակցին «մրոտելու» անհագ ցանկությունը դրդում են սխալ քաղաքական դիագնոզներ նշանակել: Վառ օրինակը ՀՀԿ–ն է, որ վերցրել է իր հասցեին ժամանակին հնչած քննադատությունների ողջ ներկապնակը ու նույնությամբ իրացնում է այն արդեն այլ դիրքերից:

Ինչևէ, վերադառնանք մեր օրեր: Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի մասնակցությունը ստվերվեց առավել կարևոր ներքաղաքական հարցերով, և այդ հարցերի արծարծման հիմնական խոսափողը Նիկոլ Փաշինյանն էր: Նույնիսկ Հայկ Մարությանը, ով գլխավորում էր ավագանու ցուցակը, ստվերում էր, էլ չենք խոսում ավագանու մյուս անդամների մասին: Սակայն ավագանու ցանկն ինքնին շատ հետաքրքիր է: Հետաքրքիր է ոչ այնքան այդ ցանկի բովանդակությունը, այլ մեթոդաբանությունը, որով կազմվել է այդ ցանկը, ցանկի կազմը՝ հեղափոխության և հետհեղափոխական պրոցեսների կոնտեքստում: Ավագանու ցանկում աչքի է զարնում բավականին տարբեր սոցիալական շերտեր ներկայացնող, դիրքորոշումներ, տնտեսության և քաղաքականության մասին պատկերացումներ ունեցող մարդկանց մեկտեղումը: Մյուս աչքի զարնող հանգամանքը այն է, որ շատ են անկուսակցականները. ըստ էության ՔՊ–ականներն այդ ցուցակում փոքրամասնություն են կազմում:

Ինչի՞ մասին են խոսում այս երկու ցուցիչները: Քաղաքական ողջ դաշտն այժմ սկսում է վերաձևակերպվել ու վերադիրքավորվել: Ինչպես և մյուս ուժերը, այդպես էլ իշխող ուժն, ըստ էության, գտնվում են ձևավորման փուլում: Սա ամբողջովին տեղավորվում է հեղափոխության տրամաբանության մեջ: Հեղափոխության արդյունքում դադարել է գոյություն ունենալ ոչ միայն ՀՀԿ–ն, այլև քաղաքական դաշտն ամբողջությամբ,  այդ թվում՝ հենց ՔՊ–ն: Նոր ՔՊ–ն, հետհեղափոխական ՔՊ–ն, ըստ այդմ, բոլորովին այլ բան է, քան նախահեղափոխական ՔՊ–ն: 

Այն, որ ցուցակում առկա են բավականին տարբեր հայացքներ ու մոտեցումներ ունեցող մարդիկ, ամբողջովին տեղավորվում է հեղափոխության տարերային տրամաբանության մեջ: Մեկ այլ կարևոր հանգամանք է, որ իշխանությունը ավագանու ընտրություններին մասնակցեց «Իմ քայլը» դաշինք, ոչ թե ՔՊ անվան ներքո: Ենթադրվում է, որ նույնը տեղի կունենա նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում:

Այս իմաստով նոր իրավիճակում վերադիրքավորվող ու ըստ էության զրոյից ձևավորվող քաղաքական ուժերից ամենաբարդը հենց իշխանության և նրա շուրջ համախմբված խմբերի գործն է: Ընթացիկ քաղաքական խնդիրներ լուծելուն զուգահեռ նրանք ստիպված են բավական խառը կազմ ունեցող թիմից ժամանակի հետ դառնալ առավել միատարր կառույց, հստակ գաղափարախոսությամբ, ծրագրով: Հեղափոխական ժամանակների համար նման խառը կազմը ներդաշնակ է, բայց ժամանակի հետ, երբ քաղաքական դաշտը սկսի տրանսֆորմացվել, այս խնդիրն առաջ է գալու: 

Ըստ այդմ, պետք է հրաժարվել քաղաքական դաշտը բացառապես Նիկոլ Փաշինյանի դեմքով պատկերացնելու մոտեցումից, քանի որ այդ մոտեցումը չի արտացոլում իրական վիճակը: Այժմ Հայաստանում իշխանությունը ունի բավականին խառը կազմ և բովանդակություն, ինչը անխուսափելիորեն ենթադրում է նոր կոնֆիգուրացիաներ ու տրանսֆորմացիաներ հենց իշխանության ներսում: Որևէ անոմալիա և սարսափելի բան այս ամենում չկա: Սա հեղափոխական օրինաչափություն է: Հրապարակից գալով իշխանության՝ իշխանության է եկել նաև հրապարակի տարերային բնույթը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular