ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցանկացած դիմադրություն ավելի վատ հետևանքների է բերելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 23–ին տեղի ունեցածը ոչ թե Երևանի ավագանու ընտրություն էր, այլ հեղափոխության արժեքներին հավատարիմ լինելու հանրաքվե: «1or.am»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նախաձեռնությունների ազգային կենտրոն» հասարակական միավորման ղեկավար Վարդան Թունյանը՝ ընդգծելով, որ «Իմ քայլը» դաշինքի ստացած 81 տոկոսը սպասելի էր:

«Սպասելի էր, որ որովհետև հարցադրումն այնպես էր դրված, որ մարդիկ պետք է ընտրություն կատարեին հնի և նորի մեջ: «Քաղաքացիական պայմանագիրն» իր քարոզարշավը հենց այդպես էլ տարավ: Իրենք չտարան այն ուղղությամբ, թե, օրինակ, ո՞ր քաղաքապետն ավելի լավ կկառավարի, կամ իրենց թեկնածուն արդյո՞ք կոմպետենտ է, կամ էլ՝ ո՞վ ավելի լավ գիտի Երևանի խնդիրների մասին: Ժողովուրդը ոչ թե այդպիսի, այլ մեկ ընտրության առաջ էր կանգնած. տա՞լ վստահություն վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին, թե՞ ոչ»,–ասաց նա՝ հավելելով, որ հների ու նորերի, սևերի ու սպիտակների բաժանումն այնպես սրեցին, որ մարդիկ միահամուռ պաշտպանեցին հեղափոխության արժեքները: Նրա խոսքով՝ բոլոր կուսակցությունները պետք է շատ լուրջ հետևություններ անեն, դասեր քաղեն: 

Վարդան Թունյանն այդքան էլ չի կիսում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նոր ուժերի անհրաժեշտության գաղափարը: «Նոր ուժերը միանգամից վստահության չեն կարող արժանանալ, որովհետև, ամեն դեպքում, անցած ճանապարհ է պետք: Այս ընտրություններին մենք համոզվեցինք, որ նոր ծնված ուժերը շանս չունեն հաջողության հասնելու: Խնդիրը քաղաքական դաշտի վերախմբավորման մեջ է՝ կուսակցությունների ներսում էլ պետք է հեղափոխություններ լինեն, և առաջինը՝ մտածելակերպի հեղափոխություն: Մարդիկ չպետք է կաղապարված մտածեն, պետք է ձերբազատվեն ընտրողներին ստանդարտ առաջարկներ ներկայացնելուց: Պետք է նորովի մտածեն, նոր խնդիրներ առաջարկեն, ասելիքի բովանդակությունը նորը պետք է լինի»,–նշեց մեր զրուցակիցը: 

Ինչ վերաբերում է քաղաքական օրակարգի թիվ մեկ՝ ԱԺ–ն ցրելու, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու խնդրին, Վ. Թունյանը նշեց. «Ճիշտ կլիներ, որ խորհրդարանը ցրվեր հեղափոխության հաղթանակից հետո՝ միանգամից և առանց որևէ ձևականությունների: Պետք է ցրվեր այդ հեղափոխության ուժով: Մինչև անգամ ավագանու ընտրություններից առաջ կարելի էր ԱԺ ընտրություններ անցկացնել: Ն. Փաշինյանը նախընտրեց մի քիչ ավելի խուճուճ ճանապարհ, որը, փաստորեն, արդյունք չտվեց: Հիմա ԱԺ ընտրություններն օր առաջ պետք է անցկացվեն, որ ամեն ինչ իր տեղն ընկնի: Որ մարդիկ հասկանան՝ ով ով է քաղաքական դաշտում, ով ինչ ուժ է ներկայացնում: Երկիրը պետք է վերադառնա իր բնականոն ընթացքին, որը նաև կնպաստի տնտեսության զարգացմանը, և մարդիկ վստահություն կունենան իշխանությունների նկատմամբ: Իսկ այս պարագայում գործադիրը հեղափոխական, օրենսդիրը՝ էլի իշխանության կրողն է: Սա վստահություն չի ներշնչում թե՛ ներքին, թե՛ արտաքին գործարար աշխարհին: Որևիցե մեկը վստահ չէ և երաշխիք չունի, որ ՀՀԿ–ն միշտ այդպես փափուկ կկատարի Նիկոլ Փաշինյանի կամքը: Կարող է լինել իրավիճակի փոփոխություն, և  նրանք արագ կանցնեն այլ գործողությունների»:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը զգում է այդ վտանգը և կարևորում հեղափոխության հաղթանակը կապիտալիզացնելու անհրաժեշտությունը. «Այդ իմաստով ողջունելի է ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնելու հայտարարությունը: Շատ սպասելու կարիք էլ չկա: Իսկ ՀՀԿ–ն որևէ լուրջ հակափաստարկ չի կարող ներկայացնել: Որևէ լուրջ դիմադրություն չեն կարող առաջացնել, որովհետև վերոնշյալ ընտրություններից հետո ավելի համոզվեցին, որ իրենք շատ թույլ են, և հասարակությունն առավել քան երբևէ կոնսոլիդացված է հեղափոխության լիդերի շուրջ: Ցանկացած դիմադրություն ավելի վատ հետևանքների է բերելու»:

Վարդան Թունյանի դիտարկմամբ՝ ԱԺ–ն ցրելու և ընտրությունների շուրջ սպասվելիք առաջիկա քննարկումներն ուժային բանակցություններ են լինելու:

«Այդ ուժային բանակցությունների միջոցով ՀՀԿ–ին համոզելու են, որ արագ պետք է կապիտուլացվեն: Ի դեպ՝ կարծում եմ, որ ՀՀԿ–ն ընդհանրապես դեմ էլ չէ այդ ամենին: Ըստ իս՝ իրենց ընդամենը փոքրիկ, գուցեև անհատական մակարդակով երաշխիքներ են պետք: Խոսքն այնպիսի երաշխիքների մասին է, համաձայն որոնց՝ պաշտոններից ազատվելուց հետո շատ արագ չեն ձերբակալվելու և յուրաքանչյուրի դեմ տասնյակներով քրեական գործեր չեն բացվելու: Կփորձեն ձգձգել, մզմզալ, որ որոշակի անձնական երաշխիքներ ստանան և շատ արագ գնան ու իրենց բիզնեսները ղեկավարեն: Դա իրենց համար հարմար կլինի»,–ասաց նա:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ իր մտավախությունն այլ է. «Այդ ընտրությունների ժամանակ քաղաքական դաշտն արդյո՞ք պատրաստ կլինի որևիցե այլընտրանքային ուժ ներկայացնել, որ խորհրդարանում ևս չլինի այն պատկերը, որը կա ավագանիում: Ինչքան էլ հավատանք, սիրենք մեր վարչապետին, ամեն դեպքում հեղափոխական արժեքներ կրող մարդկանցից պետք է ստեղծվի ընդդիմություն: Հիմա այդ գաղափարը չի ընկալվում: Մարդիկ Ն. Փաշինյանին հակակշռող ուժ ասելով՝ հասկանում են Սերժ Սարգսյան, ՀՀԿ, Ռոբերտ Քոչարյան: Բայց պետք է հասունանանք ու հասկանանք, որ հեղափոխությունը հաղթել է ու ամենևին կարիք չկա վախենալ Սերժ Սարգսյանից կամ չար ուժերից: Կարիք կա ստեղծել ճիշտ և ուժեղ ընդդիմություն: Այնպիսի ուժեղ բևեռ, որը կհավասարակշռի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular