ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԶԲ-ն պատրաստակամ է երկարաձգել ու շարունակել «Հյուսիս-Հարավ»-ի շինարարության ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը` թիմի ղեկավար Թոմաս Հերցի գլխավորությամբ։  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին` նախարարը ուրախությամբ հայտնել է, որ համատեղ ջանքերը զգալի արդյունք են տվել, և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 3-ում աշխատող չինական «Սինոհիդրո» ընկերությունը ակտիվացրել է շինարարությունը։

ԱԶԲ ներկայացուցիչը նույնպես գոհունակությամբ ընդգծել է, որ ընկերության հետ կապված խնդիրները մեծամասամբ լուծվել են։ Նա նշել է, որ իրենց դիտարկման արդյունքում չինական ընկերության կողմից իրականացվող շինարարության տեմպերը շուրջ 5 անգամ ավելացել են։
 
Նախարարն ասել է, որ այս պահին Տրանշ 2-ում` իսպանական ընկերության կողմից իրականացվող բետոնապատման աշխատանքները նվազեցվել են, որպեսզի հնարավոր լինի որակի պատշաճ վերահսկում իրականացնել։ 
 
Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է ԱԶԲ-ի աջակցությունը, որպեսզի համատեղ ջանքերով լիարժեք ուսումնասիրություն կատարվի բետոնապատված հատվածներում՝ առկա ճաքերի պատճառները լիարժեք վեր հանելու ուղղությամբ և պարզելու՝ արդյոք միայն ցեմենտի բարձր թթվայնությու՞նն է դրա հիմնական պատճառը, և այն նվազեցնելու ու պահանջվող մակարդակի հասնելու դեպքում այդպիսիք արդյոք կբացառվե՞ն, թե՞ կարող են լինել նաև ճաքերի այլ պատճառներ, որոնք անհրաժեշտ է այս պահին պարզել և միջոցներ ձեռնարկել նաև այդ ուղղությամբ:  
 
Բանկի ներկայացուցիչը նշել է, որ իրենք միակարծիք են և պատրաստ են աջակցել։
 
Աշոտ Հակոբյանը Թոմաս Հերցի հետ քննարկել է նաև ծրագրի շարունակականության հարցը։ Վերջինս հայտնել է, որ ԱԶԲ-ն պատրաստակամ է երկարաձգել ու շարունակել ծրագիրը։ Խոսվել է Տրանշ 4-ում և 5-ում ԱԶԲ ներգրավվածության հեռանկարների մասին: 
 
Կողմերը քննարկել են նաև միջազգային տնտեսական կլոր սեղան- համաժողովի` Հայաստանում անցկացման հնարավորությունները։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular