ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյանը բոլորինն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ ամեն անգամ խոսվում է Գագիկ Ծառուկյանի բարեգործությունների ու ժողովրդի համար կատարվող գործերի մասին, գտնվում են մարդիկ, ովքեր միտումնավոր փորձում են նսեմացնել լավ գործը՝ ասելով, թե իբր Ծառուկյանը միայն Կոտայքի մարզի բնակիչներին է օգնում: Մարդիկ մոռանում են կամ ուղղակի չեն ուզում հիշել, թե ինչպես է ամեն տարի Գագիկ Ծառուկյանը կազմակերպում Արարատի ու Արմավիրի մարզերի խաղողագործների խաղողի մթերումը: Ու քանի որ մոռացողներ կան, ապա հարկ է երբեմն նրանց հիշեցնել այդ մասին: Եվ այսպես, օրերս Գագիկ Ծառուկյանը կրկին այցելել էր Արարատի ու Արմավիրի մարզեր, անձամբ հանդիպել բոլոր խաղողագործների հետ, զրուցել, լսել բոլորի խնդիրների մասին և խոստացել, որ լուծում կտա դրանց: Իսկ որ Գագիկ Ծառուկյանն իր խոստումը միշտ կատարում է՝ դրանում վաղուց արդեն շատերն են համոզվել և այդ հանգամանք այլևս կասկածի տեղիք չի թողնում:
Այս տարի նույնպես Արարատի ու Արմավիրի մարզերի խաղողագործների խաղողը՝ ըստ պայմանավորված քանակության, Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը կընդունի նույն գնով՝ չնայած այն բանին, որ հանձնողները շատացել են և իրականում այդ քանակությամբ խաղող հարկավոր չէ այդ ընկերությանը: Բայց խոստումը մնում է խոստում, և ինչպես միշտ՝ այս անգամ նույնպես ոչ մի գյուղացի չմերժվեց: Արդյունքում բոլորը կունենան իրենց եկամուտը: Ի դեպ, նրանց, ովքեր Գագիկ Ծառուկյանին փորձում են կապել միայն Կոտայքի մարզի հետ, խորհուրդ կտամ դիտել Արարատի ու Արմավիրի մարզերի խաղողագործների հետ Ծառուկյանի հանդիպման տեսանյութը և տեսնել, թե ինչպիսի ջերմությամբ են գյուղացիներն ընդունում գործարարին, ինչպիսի վստահությամբ են դիմում նրան՝ համոզված լինելով, որ իրենց խնդրանքները կկատարվեն, որ եթե Ծառուկյանն ասաց, որ այդ բանը կանի՝ ուրեմն կանի: Եվ եթե մարդը որոշել է իր գործունեությամբ նվիրվել իր ժողովրդին, իր գլխավոր նպատակը դարձնել մեր երկիրը շենացնելը, ապա նա չի կարող լինել մեկ մարզի բնակչությանը, նա բոլորինն է, ժողովրդինը: Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ դա ապացուցեց:

Արմինե Կարախանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular