ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայաստանի Անկախության տոնին նվիրված միջոցառումներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի անկախության 27-ամյակի կապակցությամբ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է մի շարք միջոցառումների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, սեպտեմբերի 21-ին դեսպան Տոլմաջյանը բացման խոսքով է հանդես եկել դեսպանության և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի Ֆրանսիայի ներկայայուցչության հետ համատեղ կազմակերպված հանդիպում-քննարկմանը, որը նվիրված էր Հայաստանում ստեղծված նոր իրողությունների պայմաններում տնտեսական զարգացման հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը և Ֆրանսահայ գործարարների ներգրավմանը: Դեսպանը ներկայացրել է Հայաստանի նոր կառավարության տնտեսական առաջնահերթությունները, ինչպես նաև տնտեսական քաղաքականության առանցքային ուղղությունները:

Նույն օրը ՀԲԸՄ և Նուվել դ'Արմենի ամսագրի կողմից համատեղ կազմակերպված «Rendez-vous «Nouvelles d'Arménie» (Նուվել դ'Արմենի ժամադրություն) հանդիպում-բանավեճին դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը, հայ-ֆրանսիական հարաբերությունները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ս.թ սեպտեմբերի 14-ի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի լույսի ներքո և Ֆրանսիայի Նախագահ Մակրոնի՝ Հայաստան կատարելիք պետական այցի նախաշեմին, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի կարագավորման գործընթացը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները և այլն: Դեսպանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:

Սեպտեմբերի 22-ին Հասմիկ Տոլմաջյանը հարցազրույց  է տվել «ԱՅԲ ՖՄ» Ֆրանսիայի հայկական ռադիոյին, որի ընթացքում անդրադարձ  է կատարել անկախության տարիներին Հայաստանի ձեռքբերումներին, երկրի առջև ծառացած նոր մարտահրավերներին, ֆրանսահայ համայնքի դերակատարությանը և խնդիրներին, դեսպանության գործառույթներին  և այլն:

Տեղեկանք. ՀԲԸՄ և Նուվել դ'Արմենի ամսագրի կողմից համատեղ կազմակերպված «Rendez-vous «Nouvelles d'Arménie» (Նուվել դ'Արմենի ժամադրություն) հանդիպում-բանավեճին հրավիրվում են ծագումով հայ կամ հայկական իրականությանը, հայությանը հետաքրքրող թեմաներին առնչվող հայտնի մտավորականներ, պաշտոնյաներ, գործիչներ և այլն, օրինակ, Ֆրանսիայի Ազգային Ժողովի ծագումով հայ պատգամավորները, Բեռնար-Անրի Լեվին, իսկ ս.թ. դեկտեմբերի 7-ին կայանալիք հանդիպման հյուրն է լինելու Բեռնար Կուշները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular