ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրու թիվ 1 արհեստագործական ուսումնարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են բացահայտվել. հարուցվել է քրեական գործ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի ղեկավարության կողմից թույլ տրված մի շարք առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հակազդման վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանում  2012-2015թթ. ընթացքում մի շարք ուսանողներ դասերի և քննությունների չեն հաճախել, սակայն ստացել են գնահատականներ և ավարտական դիպլոմներ: Որոշ ուսանողներին հասանելիք կրթաթոշակը՝ ընդհանուր 1.250.000 ՀՀ դրամի չափով, յուրացվել է, ուսումնարանում որպես աշխատակիցներ ձևակերպվել են տնօրենի մի շարք ազգականներ, ովքեր աշխատանքի չներկայանալով՝ աշխատավարձեր են ստացել, յուրացվել են նաև պարգևավճարների և գործուղումների գումարներ:

Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում  նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մոտ 2 տասնյակ ուսանողների՝ ուսումնառության ընթացքում ՀՀ-ից դուրս գտնվելու պայմաններում ուսումնարանի առանձին դասախոսներ, տնօրենի հրահանգով և ուսմասվարի, փոխտնօրենի ցուցումներով բացակայությունների ընթացքում նրանց գնահատականեր են նշանակել՝ գրավոր աշխատանքներն ուրիշ ուսանողների գրել տալով: Մի շարք ուսանողներ էլ չեն ստացել իրենց հասանելիք կրթաթոշակների գումարները: Բացի այդ՝ ըստ ձեռք բերված փաստական տվյալների, 2013 թվականի մայիսին ուսումնարանի տնօրինական խորհրդի կողմից որոշվել է աշխատակիցներին տրամադրել դրամական պարգևավճար, սակայն առանձին աշխատակիցներ այն չեն ստացել:  

Առկա են տվյալներ նաև, որ ուսումնարանն ընդգրկված է ներառական կրթության համակարգում, և տնօրենի կողմից 2015-2016թթ ուս. տարվա համար ներկայացվել են ներառական կրթության համակարգում ընդգրկված թվով 11 ուսանողների անուններ, որոնցից, սակայն, միայն մեկն է եղել իրական, մյուսները՝ մտացածին: Վերջիններիս համար  պետության կողմից հատկացված ողջ հասույթը ևս ստացվել և յուրացվել է:

Ըստ նախապատրաստված նյութերում առկա տվյալների՝ 2012-2015 թթ. ընթացքում  ուսումնարանում որպես պահակ գրանցված է եղել տնօրենի եղբոր տղան,  որը չի ներկայացել աշխատանքի, տնօրենի աղջկա ամուսնու եղբայրը ձևակերպված է եղել որպես տնտեսական գծով փոխտնօրեն, սակայն երբեք չի մասնակցել ուսումնարանի որևէ գործառույթի իրականացմանը, տնօրենի փեսան ձևակերպված է եղել որպես ուսումնարանի կառավարման խորհրդի նախագահ, տնօրենի փեսայի եղբայրը՝ 2012-2015թթ ընթացքում գրանցված է եղել որպես բանվոր-բակապահ, սակայն երբևէ չի հաճախել աշխատանքի, տնօրենի որդին շուրջ 11 տարի՝ 2007-2018 թթ., գրանցված է եղել որպես աշխարհագրության դասախոս, սակայն երբևէ նման դասաժամ ուսանողների հետ չի պարապել:

Նկատի ունենալով, որ առկա են Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանում պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կամ վատնում կատարելու,  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու ենթադրյալ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող բավարար փաստական տվյալներ՝ նշված հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու անհրաժեշտությունից ելնելով՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

 Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular