ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թանկարժեք կոստյումներ ու էժան մարդիկ, մոդելներ ու մոթելներում տնքացող տիկնայք. Բարի գալուստ գյուղական գլամուրի ցուցահանդես՝ Elite Life Fair

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

blognews.am-ը գրում է.

Կեղծ ճոխություններ ու սպիտակ ատամների փայլի տակ թաքնված շինծու ժպիտներ, գյուղական գլամուր ու բոտեքսից հաստացած ալ կարմիր շուրթեր, թանկարժեք կոստյումներ և էժան մարդիկ, շքեղ աքսեսուարներ, բայց դատարկ ու աղքատ հոգիներ: Ո՞ւմ եք զարմացնում, կամ ո՞ւմ եք փորձում խաբել:

Ի՞նչ եք փորձում ցույց տալ, կամ ի՞նչ ապացուցել ձեր Elite Life Fair-ներով:

Որ սա գավառ չէ՞ ու դուք էլ այդ չգավառի էլիտա՞ն եք: Ինձ մի ծիծաղեցրեք, խնդրում եմ:

Երեկ Golden Palace հյուրանոցում պարզապես ցնծում էր մեր հասարակության սերուցքը: Այստեղ էին լյուքս կարգի ապրանքանիշեր ու ծառայություններ առաջարկող բոլոր ընկերություններն ու դրանց լյուքս ղեկավարերը, այստեղ էին բոլոր աստղերն ու սեքսուալ մոդելները, այստեղ էին բոլոր պաշտոնյաների տակ պառկող քաղաքի լավագույն սիրուհիները, այստեղ էին մոդելներ ու էժան մոթելներում ամեն գիշեր տնքացող կեղծ բարեպաշտ տիկնայք: Լեձի ի ջենտլմենի, դիմավորեք ու պայթեք, նրանք են մեր երկրի էլիտան:

Նայում ես սրանց ու ուզում ես ասել՝ այ հաստագլուխներ, դո՞ւք եք էլիտան: Դուք գոնե ձեզ հայելու մեջ նայե՞լ եք: Ձեր ամեոբայի IQ-ով դուք էլիտա ինչպե՞ս կարող եք լինել, որ եկել քեֆ եք անում, ու գոռում եք ի լուր աշխարհի, որ դուք այս գիշեր տժժում եք: Ինչպե՞ս կարելի է մի երկրում, որտեղ բնակչության կեսից ավելին աղքատ է, մի զգալի մասն էլ հաց է մուրում, նման միջոցառումներ անել ու մամուլի բոլոր միջոցներով պրոպագանդել դա: Ի՞նչն եք նշում, կամ ինչի՞ վրա եք ուրախանում:

Որ այս անօրինության պայմաններում հաջողացրել եք բոլորից շա՞տ թալանել, որ ժողովրդից գողացված փողերով մի երկու զռթուզիբիլ եք վրաներդ ամրացրել ու էլիտա՞ եք դարձել: Ձեր դատարկ հոգիներն ու գեղացու խարանը ոչ մի թանկարժեք զարդ ծածկել ու մոռացության տալ չի կարողանալու:

Դուք էժան գեղցիներ եք ու աշխարհում ոչինչ ու ոչ ոք դա փոխել չի կարողանալու:
Իսկական էլիտան վաղուց լքել է այս գետնախորշը, իսկական էլիտան սովից զկրտում է ծայրամասում տեղակայված իր նեղլիկ բնակարանում, իսկական էլիտան իր հնաոճ, բայց կոկիկ հագուստով կանգնած է վերնիսաժներում, Սարյանի այգիներում ու իրեր է վաճառում: Իսկական էլիտան, ինձ շատ կներեք, ցանկացածն է, բայց երբեք ոչ դուք: Դուք արտասահմանյան էժան խնջույքների մասովկա էլ լինել չեք կարող, դուք պարզապես ինչ որ մի բանի վատ քսեռոքս եք: Դուք... Դուք ինձ տհաճ եք:

Գևորգ Ալեքսանյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular