ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհում առաջին հղի տղամարդը որոշել է հեռացնել արգանդը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Աշխարհում առաջին հղի տղամարդը, որը երեխա է կրել եւ ծննդաբերել, որոշել է պլաստիկ վիրաբույժներին խնդրել, որ իրեն հիստերեկտոմիա անեն: Նա հույս ունի, որ իր նոր կինն ինքը երեխա կունենա:

Ամերիկյան Արիզոնայի նահանգի Ֆենիկս քաղաքի բնակիչ Թոմաս Բիտտին աշխարհ է եկել որպես կին, բայց 2003-ին սեռափոխության գործընթաց է սկսել: Թոմասը անհրաժեշտ հորմոններ է ընդունել, սակայն պահպանել է կանացի վերարտադրողական օրգանները, ինչը նրան թույլ է տվել երեք երեխա ունենալ: Բիտտին պատմության մեջ է մտել որպես մոլորակի առաջին հղի տղամարդ, չնայած տեխնիկապես նա դեռ կին էր մնում:

Այժմ 42-ամյա Թոմասը հույս ունի, որ իր նոր կինը, որին Էմբեր են կոչում, իրեն 4-րդ երեխային կնվիրի: Առաջին երեքն աշխարհ են եկել, երբ Թոմասն ամուսնացած էր Նենսի անունով կնոջ հետ, բայց որոշ ժամանակ առաջ ամուսինները բաժանվել են եւ հղի տղամարդը այս տարվա փետրվարին երկրորդ անգամ ամուսնացել է: Դրանից հետո Թոմասը հայտնել է, որ ինքը եւ Էմբերը շատ են երազում ընդհանուր երեխա ունենալ:

«Ես հիստերեկտոմիա եմ անցնում, իսկ եկող դարի իմ ձվարանները կհեռացնեն, լրագրողներին հայտնել է Թոմաս Բիտտին: Աբդոմինոպլաստիկայի պատճառով ես այլեւս չեմ կարողանա երեխա ունենալ եւ չեմ կարող բնական ծննդաբերության միջով անցնել, որովհետեւ ինձ համար առնանդամ են պատրաստել: Սակայն սերմնահեղուկի բանկում իմ երկու սառեցված սաղմ է պահվում եւ դրանցով մենք կփորձենք ԱՄԲ-ի պրոցեդուրա անել»:

Թոմասը պատմել է, որ իրեն շատ է դուրս գալիս հայր լինելը: Նա անկեղծորեն հույս ունի, որ իր նոր կինը կհղիանա եւ ինքը եւս մի աղջիկ կունենա:

20 տարեկանից հետո Թրեյսի Լագոնդինո անունով աղջիկը սկսել է տեստոստերոն ընդունել, դրա հետեւանքով նրա դեմքին մազեր հայտնվեցին, ձայնը զգալիորեն ավելի ցածր դարձավ, իսկ սեռական օրգանները փոխվեցին: 2003-ին արդեն Թոմաս Բիտտի դառնալով` տրանսգենդերն ամուսնացավ Նենսիի հետ, որը չէր կարող բնական եղանակով երեխաներ ունենալ: Հենց այդ պատճառով Թոմասը հղի տղամարդ դարձավ, որի մասին իմացան ամբողջ աշխարհում:

Որոշ ժամանակ առաջ նա արդեն մաստեկտոմիա է անցել եւ հեռացրել է կրծքագեղձերը, ինչպես նաեւ թերապիա է իրականացրել, որը նրան արտաքինից վերջնականապես տղամարդ է դարձրել:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular