ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Արմեն Սարգսյանը տարբեր երկրների ղեկավարներից շարունակում է շնորհավորական հեռագրեր ստանալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը տարբեր երկրների ղեկավարներից շարունակում է շնորհավորական հեռագրեր ստանալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել է, որ 2018 թվականը կարեւոր եւ իրադարձություններով հարուստ տարի է եղել Հայաստանի համար: «Ձեզ եւ ողջ հայ ժողովրդին մաղթում եմ ամենայն հաջողություններ պետական եւ հասարակական ոլորտներում ընթացող բարեփոխումների քաղաքականության շարունակման մեջ եւ հավաստիացնում, որ իմ երկիրն այդ հարցում հետայսու եւս սիրով կանգնած կլինի Ձեր կողքին»,- ասված է Գերմանիայի նախագահի ուղերձում:

Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան մասնավորապես նշել է. «Հայաստանին ու Իտալիային միշտ միավորել է բազմադարյա ավանդույթ ունեցող բարեկամությունը, որը հիմնված է միասնական արժեքների եւ մեր ժողովուրդների արգասավոր փոխգործակցության վրա:

Դա է մեր երկրների միջեւ ամուր եւ հնարավորություններով լի համագործակցության հիմքը, որը միաժամանակ խրախուսում է Հայաստանի՝ Եվրոպական միության հետ երկխոսությունը»:

Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան համոզմունք է հայտնել, որ հայ-լեհական հարաբերությունները շարունակելու են ինտենսիվ զարգանալ` հիմնված փոխըմբռնման եւ փոխադարձ հարգանքի վրա: «Ավելին, լիահույս եմ, որ Հայաստանի եւ Եվրոպական միության հետ համագործակցությունը դինամիկ զարգացում կապրի` գլխավորապես հաշվի առնելով Արեւելյան գործընկերությունն ու շրջանակային համաձայնագիրը, որը հաջողվեց ստորագրել Բրյուսելում կայացած գագաթնաժողովին անցյալ տարի»,-նշել է նա:

Հանրապետության նախագահին եւ հայ ժողովրդին տոնի առթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաեւ Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսը, Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերը, Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Կուբայի պետխորհրդի եւ նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը, Բահրեյնի թագավոր Համադ Բին Իսա Ալ-Խալիֆան, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular