ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կողմը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապայմաններ չի դնում. Տիգրան Բալայան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը ինքնանպատակ չպետք է լինի, այլ ունենա բովանդակություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանի կողմից երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապայման չի դրվում: Տիգրան Բալայանն ընդգծեց, որ ՀՀ վարչապետը տարբեր առիթներով բարձրաձայնել է, որ պատրաստ է հանդիպել և Ադրբեջանի նախագահի հետ բանակցել Հայաստանի անունից:«Սակայն այդ հանդիպումը պետք է լինի բովանդակային, ունենա բովանդակություն: Եվ մենք ակնկալում ենք, որ այւդ հանդիպումը կբերի արդյունքների նաև նախորդ պայմանավորվածությունների կատարման մասով: Բովանդակություն լինելու պարագայում պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ կարգավորման սկզբունքների վերաբերյալ: Մենք տասնամյակների դառը փորձ ունենք, թե ինչպես  էինք պայմանավորվում, հետո Ադրբեջանը հետ էր կանգնում: Հիմա, այո, Փաշինյանը շեշտել է, որ պետք է կատարվեն ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Խոսքը վերաբերվում է ապրիլյան ագրեսիայից հետո կայացած գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին»,- ասաց Բալայանը:

Նա մանրամասնեց, որ խոսքը, մասնավորապես, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների և թվաքանակի ավելացման մասին է: «Մենք բազմիցս առիթներ ունեցել ենք ասելու և հիմա էլ, ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ Ադրբեջանն արգելակում է այդ պայմանավորվածությունների իրականացումը: 2016թ. մինչ օրս Ադրբեջանի կողմից դրանց իրականացումն արգելակվում է: ԵԱՀԿ ֆինանսական կոմիտեում քննարկումների ժամանակ, որ պետք է որոշում կայացվի ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ֆինանսավորումը, Ադրբեջանը միակ երկիրն է, որ արգելափակում է այդ որոշման կայացումը: Խոսքն այս պայմանավորվածությունների մասին է, և, այո, մենք կարծում ենք, որ հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու համար»,- ասաց Բալայանը:

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը կարծիք հայտնեց, որ վերը նշված հարցերը հայկական կողմից դրվելու են սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների  հանդիպմանը: «Համապատասխան տեղեկատվություն կլինի արդեն հանդիպման ավարտին»,- եզրափակեց Բալայանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular