Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՕգոստոսի 14-ին՝ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը: Այսօր Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում այսօր ժամը ժամը 10:30-ից կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ, որի ընթացքում կընթերցվեն աղոթքներ, այնուհետև բեմի վրա կօրհնվի խաղողը: Այս տոնը Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը և սկսել է տոնվել դեռ հինգերորդ դարից:
Ինչպես փոխանցում են Մայթ Աթոռի մամլո դիվանից՝ խաղողն այն պտուղն է, որից ստացվում է գինին, իսկ գինին սուրբ հաղորդության ժամանակ խորհրդանշում է Քրիստոսի արյունը:
Կցկտուր են Աստվածամոր մասին տեղեկություններն Աստվածաշունչ մատյանում, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես նաև վերափոխման պատմությունը պահպանվել և փոխանցվել են Եկեղեցու Ավանդության շնորհիվ:
Ավանդության համաձայն` Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով անդադար աղոթել է: Այդ ժամանակ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը:
Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ.Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սբ. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սբ. Հաղորդություն ընդունի:
Ինչպես յուրաքանչյուր տաղավար տոն, այս տոնին նույնպես հաջորդում է մեռելոց հիշատակման օրը: Այդ կապակցությամբ՝ օգոստոսի 15-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Մեռելոց Ս. Պատարագ: