ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն ու Յոհաննես Հանը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը, փոխգործակցության ընդլայնմանն ուղղված տարբեր հարցեր, անդրադարձել Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կյանքի կոչմանը միտված հետագա քայլերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետամուտ է երկրի ժողովրդավարական զարգացման վերընթաց ուղուն, օրենքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և մրցակցային ու բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդմանը: Այդ համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է ԵՄ համընդգրկուն աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին: Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, նշել է, որ ձայների ավելի քան 80 տոկոսը քվեարկել է «Իմ քայլ»-ը դաշինքի օգտին, ինչը նշանակում է նաև հասարակությունը կողմ է քվեարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օգտին: Վարչապետը հավելել է նաև, որ ընտրություններն անցկացվել են ազատ և թափանցիկ, իսկ պարտություն կրած մյուս քաղաքական ուժերը շնորհավորել են հաղթանակ տարած քաղաքական ուժին, ինչը, ըստ Նիկոլ Փաշինյանի, աննախադեպ է Հայաստանում և կարող է դառնալ քաղաքական լավ մշակույթ: Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ առաջիկայում պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների շուրջ բանակցություններ վարել քաղաքական մյուս ուժերի հետ:

Յոհաննես Հանը նշել է, որ Եվրամիությունը հետևողականորեն շարունակելու է Հայաստանի հետ փոխգործակցության խթանմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրով նախատեսված ծրագրերի շրջանակում նպաստելով մեր երկրում ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, օժանդակելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանությանը, դատական համակարգի զարգացմանն ուղղված բարեփոխումների իրականացմանը: Յոհաննես Հանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ-ի հետևողական օժանդակությունը` ըստ ՀՀ կառավարության առաջնահերթությունների նախաձեռնած արմատական բարեփոխումների:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular