ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լսի, այ լակոտ, աչքերդ կհանեմ». Շուշան Պետրոսյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի` վիրտուալ տարածքում կատարած վերջին գրառումներից մեկը աղմկահարույց է դարձել: Նա սպառնացել է հանել մեկ այլ օգտատիրոջ`Գայանե Շահինյանի աչքերը, քանի որ աղջկա գրառումը դուր չի եկել իրեն:

Իսկ ամեն ինչ սկսվել է այն բանից, որ Գայանե Շահինյանը կարծիք է հայտնել, թե հակառակորդի գնդակից խոցված զինծառայող Արամայիս Յուրիկի Ոսկանյանի հարազատներին ցավակցելը դատարկ խոսքեր են:

«Ինչ ցավակցել, դրանք դատարկ խոսքեր են, ով է հասկանում, թե հիմա ինչ ա կատարվում նրա հարազատների հոգում: ...Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից, որ Սեյրան Օհանյանի նմանը կանգնի զոհված զինվորի գլխավերեւում ու ասի` մենք չկարողացանք քեզ պաշտպանել, թող հայոց հողը պաշտպանի: ...բա չես ամաչո՞ւմ, այ ողորմելի գեներալ, դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը, անմեղ երեխեքը գնան սահման պահեն, իսկ ձեր հղփացած լակոտները ֆռֆռան, հա, էդ երեխեքի կյանքի հաշվին, էդ դուք պիտի հիմա պառկած լինեիք էդ անմեղ երեխեքի տեղը, այ էդքան չարացած եմ...»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Գայանեն:

Իսկ Շուշան Պետրոսյանը, նաեւ արձագանքելով մեկ այլ օգտատիրոջ` Գայանեին ուղղված գրառմանը` երկիրն իր ներկայությունից ազատելու մասին, գրել է. «Ու ինչքան շուտ ազատեք ձեր ներկայությունից, այդքան լավ, այ քեզ բան, ու Աստված չանի, Գայանե, որ էլի զոհեր լինեն, Աստված չանի որեւէ մեկը զգա այդ ողբերգությունը սեփական մաշկի վրա, ինչ եք ագռավի պես կռկռում ... այ քեզ չարախնդություն, այ քեզ.... բան»:

Գայանե Շահինյանը սրան ի պատասխան նշել է, որ հաշվի առնելով երգչուհու վաստակը` չի փորձի վիրավորել նրան, բայց նկատել է, որ նրա պահվածքը բնական է համարում ու որ նրա սիրտն ավելի չի ցավում, որքան իրենն ու մյուսներինը: «Լսի այ լակոտ, գրածներդ կարդացի ու գրածիդ այն 16 հավանություն տվող կենդանիներին էլ տեսա, ուշադիր լսի, չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ, կրկնում եմ աչքերդ կհանեմ !!!!»,- էլ ավելի է զայրացել Շուշան Պետրոսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular