Հայաստանում ստեղծվում է օրենքի առաջ հավասար մարդկանց հասարակություն. ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության նոր իշխանությունները ստեղծում են այնպիսի հասարակություն, որտեղ բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևան-Մոսկվա-Աստանա-Մինսկ տեսամիացման ընթացքում նշեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետի գլխավոր խորհրդականը ռուս գործընկերների հետ հանդիպումների ընթացքում խոսե՞լ է հայ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ կատարվող քննչական գործողություններից, Գասպարյանը նկատեց, որ ինքը քննարկում է բացառապես քաղաքական ու տնտեսական հարցեր:
«Ես քննարկում եմ հայ-ռուսական քաղաքական ու տնտեսական հարցերը: Ինչ վերաբերում է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ կատարվող քննչական գործողություններին, ապա այդպիսի հարցեր չենք քննարկել: Այսօրվա իշխանությունը ստեղծումէ այնպիսի հասարակություն, որտեղ բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ։ Եվ այդ գործողությունները կատարվում են ոչ թե միտումնավոր որևէ մեկի նկատմամբ, այլ այն բոլոր մարդկանց նկատմամբ, ովքեր օրենք են խախտում»,- ասաց Արսեն Գասպարյանը: