ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ընտրություններ, նոր իրավիճակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու ընտրությունները առաջինն էին հետհեղափոխական Հաաստանում և փորձաքար էին ոչ միայն իշխանության, այլև երկրի համար: Հիմա արդեն կարող ենք վստահ արձանագրել, որ թե՛ ընտրությունների ընթացքը, թե՛ արդյունքները ամբողջովին տեղավորվում են հեղափոխության տրամաբանության շրջանակներում: Հայաստանում երկար տարիների դադարից հետո տեղի ունեցան իսկապես ազատ և արդար ընտրություններ, որոնց հանդեպ կա բավական մեծ հանրային վստահություն: Միաժամանակ հեղափոխության առանցք հանդիսացող քաղաքական ուժը ընտրություններում հաղթեց աննախադեպ առավելությամբ, ինչը նշանակում է, որ հեղափոխությամբ սկսված քաղաքական գործընթացները շարունակվում են, և հասարակությունը շարունակում է մանդատ տալ հեղափոխությանը:

Հեղափոխության տրամաբանության մեջ է նաև այն, որ, ըստ էության, հաղթել է ոչ թե կոնկրետ քաղաքական ուժ, այլ հեղափոխական տրամադրությունները ներկայացնող դաշինք: Աննախադեպ տոկոսները ոչ միայն ցնծալու, այլև մտորելու առիթ են, որովհետև առավել դժվար է լինելու դուրս գալ 80 տոկոսի պատասխանատվության տակից, քան դա կարելի կլիներ անել 50 կամ 60 տոկոսի դեպքում: Սա նշանակում է, որ հաղթած ուժն ուղղակի պարտավոր է իր ստացած մանդատն իրացնել այնպես, որ կարողանա բավարարել հասարակության մեծամասնության սպասելիքները: 

Եվս մեկ կարևոր հանգամանք: Ընտրության արդյունքները և «Իմ քայլը» դաշինքի ստացած տոկոսները գալիս են փաստելու, որ որևէ հակահեղափոխություն չկա, ինչքան էլ այդ մասին շատ են սիրում խոսել հենց իրենք՝ իշխանության ներկայացուցիչները: Հակահեղափոխության մասին խոսել, հակահեղափոխությունը վկայակոչելով փորձել ամրապնդել սեփական ազդեցությունը այլևս չի ստացվի: Հասարակությունն իր ընտրությամբ տեղ չթողեց ոչ միայն հակահեղափոխության, այլև հակահեղափոխությամբ վախեցնելու և հակահեղափոխությունից վախենալու համար: Հաղթող ուժի գործն, ըստ այդմ, ավելի է բարդանում, որովհետև այսուհետ նրանք պետք է սկսեն աշխատել ոչ թե «ընդդեմ», այլ «հանուն» կարգախոսով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular