ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաժողովրդակա՞ն, թե՞ հերթական ընտրություններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը անվերապահ հաղթանակ տարավ, այսինքն՝ այնպիսի հաղթանակ, որի մասին խոսում էր Փաշինյանը քարոզարշավի ընթացքում: Իշխանությունների համար այս ցուցանիշը, բնականաբար, հուսադրող և մոտիվացնող է լինելու առաջիկա քաղաքական գործընթացներում: Փաշինյանն արդեն իսկ հայտարարել է, որ Երևան գալուն պես սկսելու է բանակցություններ ԱԺ–ն ցրելու մասին:

Ինչպես սովորաբար, այնպես էլ հիմա առավել քննարկվում է ընտրություններում ուժերի հավաքած ձայների համամասնությունը: Սա նորմալ և ընդունված մոտեցում է: 

Սակայն ուշադրության է արժանի նաև ընտրողների մասնակցության ցուցանիշը: Անցյալ տարի տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ցուցանիշի համեմատ, այս տարի մասնակցությունն աճել է 3 տոկոսով: Ընդհանուր մասնակցության տոկոսը՝ 43 տոկոս: Թե ներհայաստանյան, թե միջազգային ընտրությունների մասնակցության միջին չափանիշներով սա բավականին նորմալ թիվ է: Ըստ էության, եթե փաստենք, որ Երևանում ընտրելու իրավունք ունեցողների ինչ– որ մաս երկրում չէ, ապա իրական ընտրելու հնարավորություն ունեցողների թվի համեմատ մասնակցության տոկոսն ավելանում է: 

Խնդիրը, սակայն, այլ տեղ է: Ի սկզբանե այս ընտրությունները հայտարարվել էին որպես վստահության հանրաքվե, հեղափոխությունը կապիտալիզացնելու ընտրություններ: Քարոզարշավն անցնում էր հեղափոխության տրամաբանության մեջ, Փաշինյանի ակտիվ մասնակցությամբ, սևերի ու սպիտակների բաժանումներով, ասֆալտին պառկեցնելու և պատերին տալու մասին կոչերով: Այսինքն՝ իշխանությունը հեղափոխական ողջ գործիքակազմը դրել էր ի նպաստ ավագանու ընտրությունների: Հենց այս կոնտեքստում է, որ մասնակցության ցուցանիշները կարող են ցածր թվալ: 

Այսինքն՝ ինքնին ցածր չլինելով, սակայն սահմանված սպասելիքների շեմին չհասնելով է, որ կարող ենք խոսել ցածր մասնակցության թվերի մասին: Բնականաբար, իշխանության հակառակ ճամբարում այս ցուցանիշն անմիջապես վերածվեց կազմակերպված տեղեկատվական գրոհի, որի հիմքում կեղծ թեզն է առ այն, որ երևանցիները, չմասնակցելով, դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանին և «Իմ քայլը» դաշինքին: Այս մոտեցումը կեղծ է թե՛ դասագրքային իմաստով, թե՛ հայաստանյան իրականությունը հաշվի առնելով: Իրականությունն այն է, որ բավական ակտիվ ընտրողների շերտի կողքին Հայաստանում շարունակում է ապրել բավականին պասիվ մի շերտ, որն ընտրություններին մասնակցելու անհրաժեշտություն չի տեսնում տարբեր պատճառներով: 

Այստեղ է, որ ցածր մասնակցության թվերը մտահոգիչ են դառնում, որովհետև համաժողովրդական ցանկացած շարժման արդյունավետությունը զգացվում է նախ լայն զանգվածների՝ քաղաքական կյանքին հնարավորինս շատ ներգրավվածությամբ: Այս իմաստով, ակնհայտ է, որ իշխանություններն անելիքներ ունեն՝ հնարավորինս շատ մարդկանց դարձնել մասնակցային քաղաքականության մաս: Անելիքներ ունեն, բնականաբար, նաև ոչ իշխանական ուժերը: 

Պատճառներից մեկը, որ մասնակցության թիվը եթե ոչ ցածր, ապա առնվազն բարձր չէ, այն է, որ ինքը՝ Փաշինյանը, քանիցս երկրի թիվ մեկ քաղաքական հարթակ է հռչակել հրապարակը՝ կամա թե ակամա նվազեցնելով որոշումների կայացման այլ հարթակները՝ մասնավորապես ընտրության ինստիտուտի դերակատարությունը: Վստահաբար կարող ենք պնդել, որ Փաշինյանի և հեղափոխության համակիրների մոտ հանրահավաքն ու հանրահավաքին մասնակցելն ավելի արժեքավոր գործողություն են դիտվում, քան ընտրությունն ու դրան մասնակցելը: Սա ևս խնդիր է, որն ապագայում, քաղաքական գործընթացների առավել խաղաղ հուն տեղափոխվելուց հետո թակելու է բոլորիս դուռը: Ընտրությունների ինստիտուտը ազատ և թափանցիկ դարձնելուն զուգահեռ կենսական է դրանք իսկապես ազդեցիկ և բովանդակային դարձնելը: 

Ցավոք, այսօր Հայաստանում քաղաքական քննարկումները ընթանում են այնպիսի տրամաբանությամբ, որի դեպքում արագ փակուղին անխուսափելի է: Մասնակցության ոչ բարձր թվերի հետ կապված տեղի ունեցավ նույնը: Իշխանության մրցակիցները որսացին այդ թվերն ու դրանց մակերեսային մեկնաբանությունների վրա սկսեցին կառուցել քարոզչական գրոհ, իշխանությունն էլ սկսեց ժխտել մասնակցության ցածր թվերը ու հայտարարել, թե աննախադեպ մեծ մասնակցություն կա: Այս փակուղուց պետք է դուրս գալ ու իրավիճակը գնահատել իրատեսորեն՝ հաշվի առնելով թե՛ ռիսկերը, թե՛ դրական կողմերը: Պարտադիր չէ, որ ռիսկերը լինեն անպայմանորեն կործանարար կամ մահաբեր, որպեսզի դրանք հաշվի առնվեն: Հենց այս տրամաբանությամբ է պետք նայել մասնակցության թվերին և աշխատել հասարակության հնարավորինս լայն շերտերին քաղաքական պրոցեսներին մասնակից դարձնելու ուղղությամբ, այլապես դրանով կարող են զբաղվել ուրիշները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular