ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կա՛մ ատելության, կա՛մ մերժումի, կա՛մ էյֆորիայի վրա. արդյունավետ ընտրության անհրաժեշտությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները համեմատության մեջ և՛ արդար էին, և՛ ազատ, չկային կաշկանդումներ, չկար բռնություն: Գնահատելով սեպտեմբերի 23–ին կայա ցած ընտրությունները ՝ «1or.am»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը: Վերջինս ընդգծեց, որ նշված առումներով ինքը ևս կիսում է բոլոր դրական գնահատականները:

«Ես ևս արձանագրել եմ վերոնշյալները, բայց մի գործոն էլ կա: Ընտրությունները մի ուրիշ պարամետր ունեն. քո ընտրողը որքանո՞վ է կարողանում արդյունավետ ընտրություն կատարել: Այսինքն՝ արդյո՞ք քաղաքականապես այնքան պատրաստված է, որ ներկայացվող ծրագրերը կկարդա, այդ ծրագրերի մեջ ընտրություն կանի, հետո կգնահատի այդ ծրագիրը ներկայացնող ուժերին, ու իր համար պարզ կլինի, թե ձայնն ում կարող է տալ: Այս առումով մենք խնդիր ունենք, ճիշտն ասած՝ փորձ էլ չունենք: Մենք արդյունավետ ընտրություն կատարելու փորձ չունենք: Մեզ մոտ ընտրությունը կատարվում է կա՛մ ատելության, կա՛մ մերժումի, կա՛մ էյֆորիայի վրա»,–ասաց քաղաքական վերլուծաբանը՝ շեշտելով, որ արդյունավետությունն այդքան էլ լավ չէր:

Իսկ թե ի՞նչ է պետք, որ քաղաքացիներն այլևս չառաջնորդվեն նշված 3 հանգամանքներով, Արծրուն Պեպանյանն արձագանքեց.

«Նախ՝ աշխատանք է պետք կատարել քաղաքացիների հետ: Եթե ինձ մնար, ապա ես բավականին երկար ժամանակ ընտրություններ չէի անցկացնի, այլ քաղաքացիների հետ որոշակի աշխատանքներ կտանեի, որպեսզի նրանք համապատասխան քաղաքական մտածողություն ունենային: Դրանից հետո միայն քաղաքացին ընտրություն կկատարեր, իսկ հիմա արդյունավետ ընտրություն չեմ համարում նաև հետևյալ պատճառով. ճիշտ է՝ մարդիկ ոգևորված են և այլն, բայց մենք նման ընտրություն էլի ենք տեսել՝ 83 տոկոսով: Խոսքը 1991թ. ընտրության մասին է, երբ թեկնածուն նույնիսկ ծրագիր չներկայացրեց (1991 թ. տեղի ունեցած ՀՀ նախագահի առաջին ընտրություններում ձայների գերակշիռ մեծամասնությամբ Լևոն Տեր– Պետրոսյանը (83,4%) ընտրվել է ՀՀ նախագահ–խմբ.): Մարդիկ խանդավառված գնացին ընտրելու, բայց մեկ տարի հետո ոչ մեկ այդ թեկնածուի անունն արդեն չէր ուզում լսել, որովհետև արդյունավետ ընտրություն չեղավ, մարդիկ փորձառու չէին: Հիմա էլ վտանգ կա: Նոր իշխանությունները, որոնք բարձր տոկոսով քվե են ստացել, շատ զգույշ պետք է լինեն, որ չկրկնվի այն, ինչը եղել է նախկինում: Իրենք էլ կարող են ընկնել էյֆորիայի մեջ, ասել՝ ժողովուրդը մեզ վստահում է, և անեն քայլեր՝ առանց երկար մտածելու»: Քաղաքագետը խոսեց այն կարևոր ուղենիշների մասին, որոնք թույլ չեն տա կրկնել պատմությունը: Զուգահեռ անցկացնելով անցյալի հետ՝ նա ընդգծեց.

«Նախ՝ վտանգավորն այն է, որ այս պահին նորմալ քաղաքական ընդդիմություն չկա, որը պետք է ուղղորդիչ լիներ նոր իշխանությանը: Երկրորդ՝ իշխանական համակարգի մեջ չկային այն պետական կառույցները, որոնք պետք է զսպեին իշխանություններին, եթե իրենք ոչ ճիշտ քայլեր անեին: Մենք այսօր էլ անկախ դատաիրավական համակարգ չունենք: Նախագահները կարող էին դառնալ դիկտատոր, և ոչ ոք իրենց ձեռքը չէր բռնի: Այսօր էլ կա այդ վտանգը: Նոր իշխանությունները շատ զգույշ ու ուշադիր պետք է լինեն, որ չանցնեն այդ սահմանը: Հատկապես, որ երիտասարդ են ու անփորձ: Այսինքն՝ իրենք էլ կարող են չզգալ, թե ինչպես անցան այդ սահմանը: Կարևոր է, որ հասարակության գիտակից հատվածը ինքնակազմակերպվի և որոշակի նոր քաղաքական հոսանքներ ի հայտ գան: Պարտադիր չէ, որ լինեն ընդդիմություն, կարող են որոշակի հարցերում համագործակցել իշխանությունների հետ, որոշակի հարցերում էլ, որպես զսպիչ գործոն, դեմ լինել: Եթե մենք առաջիկայում սա չունենանք, և ԱԺ ընտրություններին էլ նույն կերպ ընտրենք, լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու: Դրանից հետո սահմանն անցնելու գայթակղությունը շատ մեծ է»:

Արծրուն Պեպանյանի կարծիքով՝ քաղաքական դաշտում ուժերի բազմազանությունը պարտադիր պայման է:

«Տեսե՛ք՝ այն հին կուսակցությունները շատ քիչ քվե ստացան: Իրենք շփոթմունքի մեջ են և բավականին ժամանակ է պետք, որ խելքի գան: Իսկ նոր ուժեր ի հայտ չեն եկել: Միակուսակցական համակարգն ինքն իրենով վտանգ է ներկայացնում, և այստեղ իշխանության վերնախավը շատ զգոն ու զգույշ պետք է լինի, որ հանկարծ չանցնի այդ սահմանը: Էյֆորիայի մեջ մարդը շատ բաներ կարող է անել, որի համար հետո կարող է զղջալ: Պետք է քաղաքական նոր, առողջ հոսանք ի հայտ գա, դա է ելքը»,–ասաց նա: 

Արծրուն Պեպանյանն «Իմ քայլը» դաշինքի ստացած ավելի քան 80 տոկոս ձայներն այլ հանգամանքներով էլ է պայմանավորում:

«Մարդիկ ունեցել են այն վախը, թե հին համակարգը կարող է վերադառնալ: Մտածել են՝ ձայն տանք երիտասարդներին, այն հույսով, որ հները չգան: Թեև հները հայտ չէին ներկայացրել, բայց այդ խնդիրը կա»,–նշեց նա՝ հավելելով, որ պայմանավորված վերոնշյալ հանգամանքով՝ ստացած տոկոսը դեռ չի ենթադրում, որ բոլոր ձայներն այդ ուժի նվիրյալ հետևորդներինն են:

Գնահատելով նաև քաղաքական դաշտում առկա իրավիճակը՝ քաղաքական վերլուծաբանն ընդգծեց, որ այսօր ողջ քաղաքական դաշտը շատ հարցերի պատասխաններ չունի: «Ես սա որպես մեղադրանք չեմ հնչեցնում, բայց հիմա ժամանակն է, որ մտածող մարդիկ առաջ գան, համախմբվեն, իրենց առաջ խնդիրներ դնեն ու հասկանան դրանք. 30 տարի շարունակ լուրջ հարցերի մասին մտածելու փոխարեն մտածում ենք, թե ինչպե՞ս կարող ենք ազատվել վատ իշխանություններից: Լավ, ազատվեցինք, իսկ հետո ի՞նչ ենք անելու: Այս հարցին անդրադարձող չկա: Հիմա ազատվել են վատ իշխանությունից ու չգիտեն՝ ինչ անեն: Բայց լավատես լինենք: Ես հույս ունեմ, որ հոկտեմբերին քաղաքական դաշտում մտքի գեներացիա կսկսվի»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular