ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սասնա ծռերը» նոր շունչ կստանա ներկայացման տեսքով

ՄՇԱԿՈՒՅԹ

«Սասնա ծռեր» հայկական ժողովրդական էպոսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը հետաքրքիր և ժամանակակից մոտեցումներով կհանձնվի թատերասեր հանրության դատին:

Բեմադրության առաջնախաղը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:  

«Ներկայացումը թատրոնի կապիտալն է,թատրոնի հարստությունն է,և մենք առաջին անգամ փորձ ենք անում բեմականացնել էպոսը: Սա բավականին խիզախ քայլ է: Արմեն Էլբակյանի և իմ քաղաքականությունն այն է, որ թատրոնը, թատերարվեստը պետք է բաց լինեն. թատրոն պետք է ներգրավվեն շնորհալի, երիտասարդ ստեղծագործողները: Երկար փնտրեցինք և գտանք երիտասարդ բեմադրող Սամսոն Մովսեսյանին, որը մեծ հաջողություններ ունի թե՛ Հայաստանում, թե՛ մեր երկրի սահմաններից դուրս, և այս կարևորագույն գործը հանձնեցինք նրան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Նա հավելեց, որ հետաքրքիր ներկայացում է ստացվել նոր լուծումներով, մոտեցումներով ու սկզբունքներով: Մկրտչյանը լիահույս է, որ թատերասերները  կսիրեն «Սասնա ծռեր» ներկայացումը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանիխոսքով`ներկայացման մեջ զբաղված են թատրոնի երիտասարդ ուժերը:

«Այս բեմադրության վերաբերյալ բավականին բարդ զրույցներ ենք ունեցել, որովհետև շատ լավ գիտակցում ենք, որ «Սասնա ծռերը» հայկական «Աստվածաշունչ»-ն է: Սա երիտասարդական ներկայացում է, և բոլորը մեծ նվիրումով են աշխատել, նոր էներգիա, ռիթմ է մտել թատրոն»,-ընդգծեց Էլբակյանը:

Վարկածի և բեմադրության հեղինակ Սամսոն Մովսեսյանն ասաց, որ յուրաքանչյուր ռեժիսոր բեմադրություն անելիս պատմում է իր հեքիաթը: «Մենք մեր հեքիաթն ենք պատմում: Հուսով եմ` այն կհասնի հանդիսատեսին»,-նշեց ռեժիսորը:

Նա շեշտեց, որ մի ներկայացումը մյուսից տարբերվում է ձևաչափով, լուծումներով, կատարված աշխատանքի ծավալներով: Մովսեսյանը խոստովանեց, որ «Սասնա ծռերի» խնդիրը մարդկանց մեր ազգային հարստության մասին հիշեցնելն է, այն նոր շնչով ներկայացնելը:

«Այս ներկայացմամբ ցանկանում ենք ասել, որ հայրենիքը սկսվում է մեզանից: Հայրենասիրությունը պարզապես վերացական հասկացություն չէ. այն արտահայտվում է քո և  մտերիմներիդ հետ հարաբերություններում, դրսևորովում է  մեր արարքներով: Այս էպոսում մեր ժողովուրդը դա ցույց է տալիս»,-նշեց նա:

Խոսելով գլխավոր դերակատարի` Խորեն Լևոնյանի մասին, Սամսոն Մովսեսյանն ասաց, որ նրա հետ հետաքրքիր համագործակցություն է ստացվել, քանի որ Լևոնյանը կարողանում է պրպտել, որոնել և իր դերերի հետ կապված առանձնահատուկ մոտեցումներ գտնել:

Ներկայացման մեջ ներգրավվել են դերասաններ Խորեն Լևոնյանը, Հովհաննես Գասպարյանը, Սոնա Մաթևոսյանը, Դավիթ Գասպարյանը, Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Լուսինե Կոստանյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Ռոման Բաբայանը, Մեսրոպ Աբտոյանը, Տաթև Հոռոփյանը, Գուրգեն Դավթյանը, Գևորգ Խաչիկյանը, Շահեն Հախվերդյանը, Ռոզի Վարդանյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular