ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ անկախության օրվա շնորհավորական ուղերձների կարևոր շեշտադրումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ օտարերկրյա մի շարք պետությունների ղեկավարներ Հայաստանի իշխանություններին և հայ ժողովրդին շնորհավորական ուղերձներ են հղել, որոնցում նկատելի են բավական կարևոր շեշտադրումներ։ Հատկանշական է, որ շնորհավորական ուղերձների մի մասը ոչ բավարար ձևով է լուսաբանվել կամ մնացել է աննկատ, ինչը, թերևս, կարելի է պայմանավորել տեղեկատվական հոսքերի մեծ ծավալով ու բազմազանությամբ:

ՀՀ վարչապետին հասցեագրված շնորհավորանքներից առավել շրջանառվել են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների, Միացյալ Թագավորության թագուհու և Չինաստանի վարչապետի շնորհավորանքները։

 Անդրադառնանք մի քանի ուղերձներում առկա կարևոր շեշտադրումներին: ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել թե՛ ՀՀ վարչապետին, թե՛ նախագահին։ Վարչապետ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում ՌԴ նախագահը վստահություն է հայտնել «դաշնակցային կապերի հետագա զարգացման և երկկողմ հիմքի վրա բազմակողմ համագործակցության ապահովման» հարցում։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն կարևոր շեշտադրման վրա, որ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցությունը բխում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից։ Պետք է ենթադրել, որ ռուսական կողմը կարևորում է Հայաստանի լիարժեք ներգրավվածությունը հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն կառույցներում և նույնն ակնկալում է Հայաստանից։

Պետք է նշել, որ Անկախության օրվա առթիվ ՀՀ վարչապետին ուղղված շնորհավորանքներից բավական ջերմ և բովանդակալից էր ամերիկյան կողմի շնորհավորանքը։ Հատկանշական է, որ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի ուղերձներում խոսվում է նաև «խաղաղ, ժողովրդական շարժման մասին»՝ այն որակելով որպես Հայաստանի համար նոր հնարավորությունների մեկնարկ։ Ավելին, ԱՄՆ-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ՝ օգնելու Հայաստանում սկսված բարեփոխումների հարցում։ Թրամփի մեկ այլ կարևոր ուղերձ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում Հայաստանի հետ աշխատելու պատրաստակամությունն այն շեշտադրմամբ, որ «այն կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար»։ Հետաքրքրական է, որ նույն ուղերձը տեղ է գտել Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության 100-ամյակի կապակցությամբ ԱՄՆ նախագահի՝ Ալիևին ուղղված ուղերձում։ Այսպիսով, ոչ միայն նկատելի է ԱՄՆ-ի հավասարակշռված մոտեցումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, այլև խնդրի կարգավորմանն ուղղված քայլերն ԱՄՆ-ի կողմից դիտարկվում է որպես Հարավային Կովկասում քաղաքականության ակտիվացման համար անհրաժեշտ նախադրյալ։

ԱՄՆ-ից ստացված շնորհավորանքներից ոչ պակաս կարևոր էր նաև պետքարտուղար Պոմպեոյի ուղերձը հայ ժողովրդին։ Ի հավելումն Դոնալդ Թրամփի շեշտադրումների՝ պետքարտուղարի շնորհավորանքում կարելի է նկատել սպասվող բարձր մակարդակի երկկողմ հանդիպման մասին ակնարկ։

Հայաստանին ուղղված կարևոր ուղերձներ էր պարունակում նաև ՉԺՀ Պետական խորհրդի վարչապետ Լի Կըցյանի շնորհավորանքը։ Այստեղ ընդգծվում է երկու երկրների հարաբերությունների «կայուն ու դինամիկ զարգացումը», ինչպես նաև կարևորվում է այդ հարաբերություններում առկա ներուժի արդյունավետ իրացումը։ Մասնավորապես, ուղերձում ընդգծվում է Հայաստանի դերը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման գործում։ Սա կարելի է դիտարկել որպես դրական ազդակ Չինաստանի կողմից՝ Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցությունն ապահովելու համատեքստում։ Ավելին, Չինաստանի Կոմկուսի գլխավոր քարտուղարը ևս հիշատակել է այս նախաձեռնության մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված ուղերձում:

Արմեն Սարգսյանին ուղղված իրենց շնորհավորական ուղերձներում Հայաստանի հետ հարաբերությունների բարեկամական բնույթը և գործընկերային կապերն են ընդգծել նաև հետխորհրդային երկրների, մասնավորապես՝ Ղազախստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Թուրքմենստանի նախագահները ղեկավարները: ՀՀ նախագահը շնորհավորանքներ է ստացել նաև եվրոպական և մերձավորարևելյան այլ երկրների ղեկավարներից։

Նախագահ Սարգսյանի ստացած շնորհավորանքներից առավել ուշագրավ են Սաուդյան Արաբիայի թագավորի և թագաժառանգի ուղերձները։ Բանն այն է, որ Սաուդյան Արաբիան մինչ օրս չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը, երկու երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները։ Չնայած այն հանգամանքին՝՝ երկրների ղեկավարների կողմից միմյանց շնորհավորելը դիվանագիտության մեջ ընդունված պրակտիկա է և նախկինում ևս մեկ անգամ կիրառվել է, այս քայլը կարելի է դիտարկել որպես դրական տեղաշարժ երկու երկրների միջև հարաբերություններում, որը նաև ստանում է փոխադարձ բնույթ։ Սեպտեմբերի 23-ին ՀՀ նախագահն իր հերթին շնորհավորել է Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին Ազգային տոնի կապակցությամբ։

Անկախության օրվա առթիվ Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված շնորհավորանքները փաստում են այդ պետությունների կողմից երկկողմ հարաբերությունների կարևորման և դրանք ամրապնդելու ու զարգացնելու պատրաստակամության մասին։ Մյուս կողմից էլ շնորհավորական ուղերձներում հնչող դրական ձևակերպումները կարևորվում են Հայաստանում ստեղծված նոր իրողությունների ճանաչման և ՀՀ նոր իշխանությունների հետ երկխոսությունը շարունակելու տեսանկյունից։ 

Վարդուհի Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular