ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Նյու Յորքում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, վերջինիս շրջանակներում սեպտեմբերի 26-ին նախատեսված է տուբերկուլոզին նվիրված ՄԱԿ-ի բարձր մակարդակի հանդիպում, իսկ սեպտեմբերի 27-ին` ոչ վարակիչ հիվանդությունների թեմայով նիստ, որոնց ընթացքում նախատեսված են նախարար Թորոսյանի ելույթները:

Տուբերկուլոզը և ոչ վարակիչ մի շարք հիվանդություններ այսօր համաշխարհային նշանակության խնդիր են: Ակնկալվում է, որ հիշյալ հանդիպումը հիմնաքար կհանդիսանա մասնակից երկրների համար` դրանց դեմ պայքարի ակտիվացման, նոր մոտեցումների որդեգրման առումով: Նպատակն է` ընդգծել առաջիկա տարիներին տուբերկուլոզի և ոչ վարակիչ հիվանդությունների հակազդմանն ուղղված միջոցառումների կարևորությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային այս հարցերը հնչեցվելու են առաջին անգամ:

Միաժամանակ, այս քննարկումները բացառիկ հնարավորություն են քաղաքական ներգրավվածության և արդյունքների մասին միմյանց հաշվետու լինելու համար: Հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան քննարկել հիվանդությունների դեմ գլոբալ պայքարի առաջընթացը, ինչպես նաև ուրվագծել հետագա գործողությունները` «Կայուն զարգացում 2030» օրակարգում ներառված 3-րդ` «Ապահովել առողջ կյանք և բարեկեցություն բոլորի համար` անկախ տարիքից» նպատակին հասնելու համար:

Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու ՄԱԿ-ի անդամ-պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված են առողջապահության բնագավառում ՄԱԿ-ի կառույցների, ինչպես նաև տուբերկուլոզի դեմ պայքարի համատեղ ծրագրի հետ աշխատանքները համակարգող նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը եւ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Լուսինե Քոչարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular