Բեքհեմը Զիդանին առաջարկել է գլխավորել իր ակումբը
ՍՊՈՐՏԱմերիկյան «Inter Miami» ակումբի սեփականատեր Դեյվիդ Բեքհեմը Զինեդին Զիդանին առաջարկել է գլխավորել իր թիմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է անգլիական Daily Mirror-ը: Բեքհեմն արդեն սկսել է բանակցությունները ֆրանսիացի մասնագետի հետ: Պարբերականը գրում է, որ Զիդանը, ով այս պահին որևէ ակումբ չի մարզում, ցանկություն ունի մնալ Եվրոպայում:
Ավելի վաղ լուրեր էին պտտվում, թե «Inter Miami»-ին ցանկություն ունի իր կազմում տեսնել նաև կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լեո Մեսսիին