Մոտ 4 ամսվա դադարից հետո Մովսիսյանը մասնակցել է «Չիկագո»-ի խաղին
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Յուրա Մովսիսյանը մոտ 4-ամսյա դադարից հետո կրկին պաշտոնական խաղի է մասնակցել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամերիկյան ՄԼՍ-ի արևելյան Կոնֆերենսիայի 30-րդ տուրում Չիկագո քաղաքի «Չիկագո Ֆայեր» թիմը մրցեց «Նյու Ինգլենդ»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Հայ հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 80-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Չիկագո Ֆայեր»-ը 10-րդ հորիզոնականում է: