ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիեվը բացահայտում է 2010թ. Սոչիի հանդիպման մանրամասները. ինչ է կատարվել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամերիկյան դիվանագիտական արխիվի հերթական նմուշը հանդիսացող այս փաստաթուղթը հեղինակել է Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Դոնալդ Լուն: Վերջինս զեկուցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Բիլլ Բարնսի միջեւ 2010թ. փետրվարին կայացած հանդիպման մանրամասները:

Դիվանագիտական այս զրույցում շոշափվել են բավականին հետաքրքիր հարցեր, որոնք անմիջական առնչություն ունեին Հայաստանի հետ: Հայ-ադրբեջանական հարաբերությունների առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կենտրոնական է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Նա հորդորում էր ամերիկացիներին Հայաստանի վրա ճնշումներ բանեցնել` զրկելով հայկական կողմին համաձայնությունն անընդհատ ձգձգելու հնարավորությունից:

Ալիեւը շեշտում էր, որ միջազգային հանրությունը կարգավորմանը պետք է միջամտի բարձրագույն մակարդակով` Հայաստանին հասկացնելով, որ Արցախի անկախության հարցը չի կարող քննարկվել: Ալիեւի պատկերացմամբ` եթե Հայաստանը չհնազանդվի այդ տարբերակին, ապա պետք է տնտեսական մեկուսացման դատապարտել Հայաստանին` մասնավորապես վերջինիս զրկելով Ռուսաստանի տնտեսական աջակցությունից:

Սոչիի հանդիպմանն անդրադառնալով՝ Ալիեւը տեղեկացրել է, որ Սերժ Սրագսյանը սեղանին փորձել է իր պայմանը դնել` կոնկրետացնելով ԼՂ-ում երկրամասի կարգավիճակը սահմանող հանրաքվեի կամ պլեբիսցիտի անցկացման ժամկետները: Ալիեւը նկատել է, որ այդ առաջարկը լիովին խաթարել է բանակցությունների ընթացքը, քանզի հանրաքվեի հանգող համաձայնագրով հանդերձ, դրա համար հստակ ժամկետներ սահմանելու կարիք չկա:

Սոչիի հանդիպման ժամանակ հիմնական միջնորդությունն անող ՌԴ նախագահի դերակատարության կապակցությամբ էլ Ադրբեջանի նախագահը հավելել է, որ իր տպավորությամբ Մեդվեդեւը անկեղծորեն է տրամադրված եղել: Ալիեւի պատմելով` Մեդվեդեւը փորձել է նույնիսկ համոզել Սերժ Սարգսյանին շոշափելի քայլ կատարել Սոչիում, սակայն «ինչ-որ տարօրինակությամբ» ռուսական ճնշումները Հայաստանի վրա գործնական առաջընթաց չեն ապահովել: Հայաստանի կողմից այդ ճնշումներին դիմագրավելը Իլհամ Ալիեւը կապել է ռուսական քաղաքական վերնախավում այդ շրջանում առաջացած հակադրությունների հանգամանքով:

Իր տպավորությունները փոխանցելով` Ալիեւը հայտնել է, որ ՌԴ այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինը սեփական ծրագրերն ու կարծիքն ուներ ԼՂ հարցի կարգավորման առնչությամբ, ինչով եւ բացատրելի է, որ բանակցությունները տապալվել են:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում էլ Ալիեւը եղել է բավականին հոռետես` իր հստակ բացասական վերաբերմունքը ցույց տալով ԼՂ հակամարտությունից առանձին ընթացող այդ գործընթացի նկատմամբ: Ամերիկյան դիվանագետների պնդումները, թե հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կարող է դրականորեն ազդել Սերժ Սարգսյանի վրա` ավելի ճկուն գործել Արցախի հարցում, Ալիեւը այնքան էլ չի կիսել:

Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է, որ գործընթացները պետք է գնան զուգահեռ, եւ երկուսից մեկի տապալումն էլ անխուսափելիորեն ազդելու է մյուսի ընթացքի վրա: Իրավամբ, նշյալ հանդիպումից մեկ տարի անց Կազանում Արցախի հարցով կայացած բանակցությունների ձախողումից հետո արդեն վերջնականապես ի չիք դարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը:

Ի դեպ, Ալիեւի հնչեցրած մանրամասները թույլ են տալիս եզրակացնել, որ Պուտինը 2010-11թթ. անձնապես շահագրգռված չի եղել ԼՂ հակամարտության կարգավորմամբ: Պուտինը հաշվարկներով առաջնորդվող գործիչ է եւ լավ է պատկերացրել, որ ԼՂ խնդրում գործնական տեղաշարժերը պետք է խրախուսել այն ժամանակ, երբ դրանք ձեռնտու կլինեն առաջին հերթին Ռուսաստանին:

Ի դեպ, Ալիեւն էլ հավանաբար Մեդվեդեւի տապալումից հետո է գլխի ընկել, որ ԼՂ հարցով պետք է բանակցել միայն Պուտինի հետ: Հետաքրքիր է՝ այս ամենից հետո ի՞նչ եզրահանգման է եկել Սերժ Սարգսյանը, որն ակներեւաբար ժամանակին ապավինել էր Պուտինին: Մի՞թե այսօր Պուտինը շարունակում է իր սեփական շահերը զուգակցել Հայաստանի շահերին, թե՞, այդուհանդերձ, մի խոշոր անակնկալ է պատրաստում:

Այս հանդիպման ժամանակ Ալիեւը խոսել է նաեւ Իրան-Ադրբեջան հարաբերությունների մասին: Ալիեւը վստահեցրել է, որ ինքը միանշանակորեն կողմ է Իրանի տնտեսական մեկուսացմանը եւ կոչ է արել ամերիկացիներին ավելի խիստ միջոցառումների դիմել: Ալիեւը հիշատակել է Մեդվեդեւի արած մեկնաբանությունը, ըստ որի` Ռուսաստանին ձեռնտու չէ ամերիկացիների կողմից ճնշված Իրան, բայց միեւնույն պահին ՌԴ-ն չէր ցանկանում տեսնել միջուկային հզորության տիրապետող եւս մեկ տերության:

Ալիեւը շեշտել է, որ Իրանը ֆինանսավորում է իսլամական տարբեր ծայրահեղական խմբերին, ինչպես նաեւ Հզբոլլահին: Իրանի հետ հարաբերությունները Ադրբեջանը համարում էր խիստ լարված` ամեն պահի պայթելու պատրաստ: Սակայն այսօր մենք ականատեսն ենք տարածաշրջանում նոր իրողությունների, երբ Ադրբեջանը մեծ ջերմեռանդությամբ նպաստում է Իրանի ու Ռուսաստանի մերձեցմանը` ձգտելով իր ջեք-փոթը վերցնել այդ խաղում:

Ժամանակավորապես մի կողմ դնելով Իրանի հետ տարաձայնությունները` Ալիեւը հեշտությամբ ընկալել է, որ նույն հաջողությամբ Իրան-Ռուսաստան առանցքում կարող էր հայտնվել Հայաստանը, եթե վերջինիս իշխանությունները որոշակի խիզախություն ունենային: Ցավոք սրտի, այսօր տարածաշրջանում համագործակցում են մեր բնական դաշնակիցն ու բնական մրցակիցը, իսկ մեզ մնում է միայն կողքից դիտել ու հուսալ, որ Ռուսաստանի նախաձեռնած խաղը եթե չտապալվի, ապա գոնե Հայաստանի վրա բացասաբար չի անդրադառնա:

Այնինչ Հայաստանի իշխանությունները պարտավոր էին օր առաջ շտապել ներքաշվել Իրանի հետ քաղաքական եւ տնտեսական գործակցության հորձանուտը` այսպիսի տխուր իրականության առաջ չկանգնելու հաշվարկով:

Ն.Հովսեփյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular