ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չկա որևէ կասկած, որ դուք եք որոշում կայացնելու. ՀՀ վարչապետը կոչ արեց մասնակցել քվեարկությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների այս քվեարկությունը լինելու է ժողովրդի կամարտահայտման քվեարկություն, և ժողովրդի ձայնը արձանագրվելու է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին քվեարկելուց հետո ֆեյսբուքի  էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`մաղթելով բոլորին հաջող քվեարկություն: «Հույս ունեմ, որ մեր քաղաքացիները շատ ակտիվ մասնակցություն կունենան քվեարկությանը, որովհետև չկա որևէ կասկած, որ դուք եք որոշում կայացնելու»,-նշել է Փաշինյանը:

Նա հույս հայտնեց, որ մայրաքաղաքի բնակիչներն , ովքեր ունեն քվեարկելու իրավունք Երևանի քաղաքապետի ընտրություններում,  պահի պատասխանատվությունը և լրջությունը կարձանագրեն և կգնան ընտրատեղամասեր` քվեարկելու:

«Հիմա մեկնում եմ  Նյու Յորք, ապա մեկնելու եմ Դուշանբե, որտեղ մասնակցելու եմ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին և միայն շաբաթվա վերջում եմ վերադառնալու Երևան: Կոչ եմ անում,  որ բոլորը գնան քվեարկության և իրենց ընտրությունը կատարեն, որովհետև սա շատ կարևոր և պատասխանատու պահ է, և ընդհանրապես բոլոր ընտրություններն էլ կարևոր և պատասխանատու են, և  բոլոր ընտրությունների արդյունքները ձևավորվելու են ձեր քվեարկության արդյունքով»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ ընտրությունների ընթացքի և ձայների հաշվառման ողջ ընթացքում լինելու է օդում:

«Հույս եմ դնում ձեզ վրա, որ ամեն ինչ կարգին կլինի, ընտրությունները կանցնեն առանց միջադեպերի` հանգիստ, հանդարտ մթնոլորտում` իրար ժպտալով, հարգալից, իրար իրավունքների նկատմամբ մեծ գիտակցությամբ»,-ուղիղ եթերի ընթացքում ընդգծեց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկությանը մասնակցեց 8/16 ընտրատեղամասում:

Երևանում մեկնարկել է ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Ժամը 08:00-ից բացվել են Երևանի բոլոր ընտրական տեղամասերի դռները:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Ընտրություններին կմասնակցեն «Ժառանգություն» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան), «Լույս» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյան), «Երևանի հանրություն» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյան), «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության), «Հայկազունիներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյան), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյան), ՕԵԿ-ը (քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյան), ՀՅԴ-ն (քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյան), «Ռեֆորմիստներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյան), «Երևանցիներ» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյան):

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 848 հազար 343 քաղաքացի:  Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո կմեկնարկի ձայների հաշվարկը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular