ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բուլղարիայում բացվեց նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 14-ին Բուլղարիայի Սիլիստրա քաղաքում տեղի ունեցան հանդիսություններ, նվիրված քաղաքի տոնին, որի շրջանակներում կայացավ բուլղարահայ հայտնի գեղանկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Բուլղարիայի հայ համայնքային կյանքում այս մեծ իրադարձությանը, որ կազմակերպվել էր Սիլիստրայի քաղաքապետարանի և Բեդիգ Բեդրոսյանի ժառանգների և հարազատների կողմից, մասնակցեցին Սոֆիայի, Պլովդիվի, Վառնայի, հայաշատ այլ քաղաքների հայ համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, բազմաթիվ քաղաքացիներ և քաղաքի հյուրեր:

Պատվավոր հյուրերի թվում էին քաղաքապետ Յուլիյան Նայդենովը, հայ հայտնի գործարար և հասարակական գործիչ Գևորգ Գրիգորյանը, Բուլղարիայի ԱԺ պատգամավոր, ԲՀ-ՀՀ պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Նիկոլայ Թիշևը, ԲՀ կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: Ներկա էր Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանի հեղինակը՝ ճանաչված բուլղար քանդակագործ Գեորգի Չապկանովը:

Միջոցառումներին մասնակցեց և ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Դեսպան Սարգսյանը, քաղաքապետ Նայդենովը և քանդակագործ Չապկանովը բացեցին հայ անվանի գեղանկարչի արձանը` Սիլիստրայի պետական պատկերասրահի մուտքի դիմաց:  

Սիլիստրա այցի շրջանակներում դեսպան Սարգսյանն աշխատանքային հանդիպում ունեցավ քաղաքապետ Նայդենովի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խթանման, մշակութային կապերի զարգացման հարցեր: Առանձնահատուկ շեշտվեց երկու բարեկամ քաղաքների՝ Սիլիստրայի և Հրազդանի միջև բարեկամական հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը:

Հանդիսությունների շրջանակներում կազմակերպվել էր նաև նկարիչ Բեդրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդես, իսկ Սիլիստրայի զբոսայգիներում և պուրակներում՝ քաղաքի տոնին նվիրված համերգներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular