ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում նախատեսվում է քարտեզագրել բջջային ալեհավաքների ազդեցության ոլորտները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի պետական համալսարանում սեպտեմբերի 17-ին մեկնարկել է  «Էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցությունը մարդկանց առողջության վրա և դրա ընկալման ու հանրայնացման խնդիրը» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի պետական համալսարանի մամուլի ծառայությունից,  վերոնշյալ գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ ֆիզիկայի և սոցիոլոգիայի ֆակուլտետների համատեղ ջանքերով: Գիտաժողովին ներկա էին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը, Ֆիզիկայի  ֆակուլտետի  ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի դոցենտ, Ֆիզիկական էկոլոգիայի միջազգային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ Համլետ Բադալյանը, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Գիտաժողովին տարբեր զեկուցումներով հանդես են գալու Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Եվրամիության տարբեր երկրներից, Անգլիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից հրավիրված գիտնականներ:

Կազմակերպիչներից Համլետ Բադալյանը գիտաժողովի բացման ելույթում նշել է, որ «Էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցությունը մարդկանց առողջության վրա և դրա ընկալման ու հանրայնացման խնդիրը» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովի նպատակն է ներկայացնել ոչ իոնիզացնող ճառագայթման ազդեցությունը մարդկանց առողջության վրա, դրա վտանգավորության ընկալումը, ինչպես նաև դրա մասին բնակչության իրազեկման կարևորության խնդիրը:

«Այս գիտաժողովի հիմնական խնդիրներից են ոչ իոնիզացնող ճառագայթների վնասակար ազդեցության մեխանիզմների բացահայտումը, ինչպես նաև քննարկման արդյունքում առաջարկներ ներկայացնել այդ ճառագայթների վնասակար ազդեցություններից պաշտպանվելու կամ ազդեցությունը մեղմելու ուղղությամբ»,- հավելել է նա:

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, կարևորելով երկօրյա միջազգային գիտաժողովի անցկացումը, նշել է, որ  այսօր կարևոր ու հրատապ է հասարակությանն իրազեկել էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության խնդիրների վերաբերյալ: «Հայաստանում այսպիսի թեմայով առաջին անգամ է միջազգային գիտաժողով կազմակերպվում, որի նպատակն է բարձրացնել էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության սոցիալական ընկալումների ու հիմնախնդիրների կարևորության հարցը»,- ասել է նա:

Նրա խոսքով, այսօր անհրաժեշտ է նաև սոցիոլոգիական ուսումնասիրություն իրականացնել՝ պարզելու, թե ինչքանով է մեր հասարակությունը պատրաստ գիտակցելու էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության խնդիրները և դիմակայելու դրանց ռիսկերին:

«Հայաստանում վերոնշյալ հիմնախնդիրները խորապես չեն ուսումնասիրվել, մինչդեռ խնդիրները սոցիալական տեսանկյունից շատ կարևոր են: Էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության խնդիրը գնալով ավելի հրատապ է դառնում, քանի որ ժամանակակից սարքավորումները շատանում են, իսկ դրանց էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցությունը մարդկանց վրա նույնպես ավելանում է»,- ասել է Արթուր Մկրտիչյանը և հավելեց, որ գիտաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվելու այն եղանակներին, որոնք կօգնենք նվազեցնել էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության բացասական ռիսկերը:

«Կանդրադառնանք նաև այն խնդիրն, թե ինչքանով է մեր հասարակությունը գիտակցում էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության վտանգների մասին, ինչքանով է մեր հասարակությունը պատրաստ վերոնշյալ վտանգները և ռիսկերը հաղթահարելու:  Կարծում եմ, որ դեռևս բավականին աշխատանք կա հասարակությանը էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության ռիսկերի մասին իրազեկելու և համապատասխան հասարակական կարծիք ձևավորելու համար»,- ասել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանը:

Համլետ Բադալյանը նաև հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է ներկայացնել մի ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է քարտեզագրել, չափագրել Երևան քաղաքում բջջային ալեհավաքների ազդեցության ոլորտները, ինչպես նաև առաջարկել դրանց մշտադիտարկման վերաբերյալ մեթոդաբանություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular