ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանը մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի 110-ամյակին նվիրված գիտաժողովին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել Վիկտոր Համբարձումյանի 110-ամյակին նվիրված «Անկայուն երևույթներ և Տիեզերքի առաջացում» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությունը, որին մասնակցել է աշխարհի 16 երկրի 67 գիտնական։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, գիտաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության ներկայացուցիչներ։  «Միջազգային գիտաժողովները մեզ համար շատ կարևոր են՝ փորձի փոխանակման, նորույթը ներառելու և ներկայացնելու առումով:  Եվ այն միջոցառումը, որ նախատեսված է առաջիկա օրերին՝ կապված Վիկտոր Համբարձումյանի անվան հետ, կրկնակի պարտավորեցնող է: Մեծ գիտնականի անունը հաճախ ենք լսում արտասահմանյան ոչ միայն մասնագիտական, այլ նաև հումանիտար ոլորտի համաժողովների ընթացքում, որովհետև նրան մեր սահմաններից դուրս շատերն են ճանաչում: Եվ պատահական չէ, որ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, 1996 թվականից հռչակված է որպես աստղաֆիզիկայի օր»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այս փաստը ևս շեշտում է այն դերը, որ Վիկտոր Համբարձումյանն ունեցել է մեր պետության և գիտության կյանքում:

«Գիտությամբ զբաղվելը քաղաքականության նման մի բան է. եթե դու ցանկանում ես առաջընթաց և հայտնագործություններ ունենալ, ապա պետք է խիզախություն դրսևորես: Եվ մեր բոլոր գիտնականները, որոնք նշանակալի ներդրում են ունեցել գիտության մեջ, ունեցել են այդ խիզախությունը: Համբարձումյանը դրանով ևս աչքի է ընկել: Ես գիտեմ, որ ԽՍՀՄ-ի համար ծանր տարիներին ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում,  մեծ գիտնականը շարունակել է գործել, և սա լավագույն օրինակն է այն փաստի, որ պետության սոցիալական պայմաններն ամենևին էլ չեն կարող խոչընդոտ հանդիսանալ՝ գիտությամբ զբաղվելու, մեծ հայտնագործություններ անելու համար: Սա ամենևին չի նշանակում, որ պետությունը պետք է հոգ չտանի գիտության համար, բայց այս համադրումը պետք է անպայման ունենանք: Վերջերս մի հրապարակում էի կարդում այն մասին, երբ խորհրդային զորքերը մտել էին Չեխոսլովակիա, և աշխարհում խորհրդային որևէ ներկայացուցչի սուլոցներով էին դիմավորում, Վիկտոր Համբարձումյանի դասախոսություններն ու զեկույցները քար լռությամբ էին լսում, ինչը ևս խոսում է նրա մեծության մասին: Վերջինիս մասին է խոսում նաև այն փաստը, որ իր մրցանակի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է: Առաջիկայում պետք է ջանքեր գործադրենք՝ ավելի մեծ թվով մասնակիցներ ներգրավելու և մրցանակը հանրայնացնելու համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ գիտաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ քննարկում:

Գիտաժողովը կազմակերպել են` ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Միջազգային աստղագիտական միության հարավարևմտյան ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը և Հայկական աստղագիտական ընկերությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular