ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է ուժեղացնել աշխատանքի տեսչական ինստիտուտը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկումներ է անցկացնում Աշխատանքի տեսչության վերաբացման կամ գործող Առողջապահության և աշխատանքի տեսչությանը նոր գործառույթներ ավելացնելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշեց, որ աշխատանքային օրենսդրության պահանջների ամբողջական կատարման համար բացակայում է պետական վերահսկողական մարմինը:

«Մենք այսօր ունենք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, որը զբաղվում է աշխատանքի վայրում աշխատողների առողջության և անվտանգության խնդիրներով, դրանց վերահսկողական գործառույթով: Այնինչ, որոշ խնդիրներ ու գործառույթներ կան, որոնք դուրս են մնացել այդ մարմնի վերահսկողությունից: Այլ պետական մարմին, որը կծածկի այդ հատվածը, այս պահին փաստացի չունենք»,-ասաց նախարարի տեղակալը: 

Նրա խոսքով՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը բաց է  թողնում որոշ գործառույթներ, ինչպիսին են, օրինակ, հանգստի ռեժիմի պահպանումը, արտաժամյա աշխատանքի դիմաց վճարումները, ամենամյա արձակուրդի նկատմամբ վերահսկողությունը, աշխատավարձի վերջնահաշվարկի վճարումը և այլն: 

«Դրա հետ կապված՝ կարևորում ենք ունենալ կամ առանձին տեսչական մարմին, կամ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներսում ավելացնել նաև այս բլոկը: Ասեմ, որ նախկինից քաղած դասերից հանգում ենք հետևյալին. մենք փորձելու ենք նոր կառույցով կամ առկա կառույցի գործառույթների ավելացմամբ  բացառել միայն պատժող և տուգանող բնույթը: Այսինքն՝ նախատեսում ենք ավելի մեծ շեշտադրում կատարել խորհրդատվական գործառույթին: Այն կլինի գործատուի հետ աշխատող կառույց, որ չգնանք տուգանքի ճանապարհով, այլ խորհրդատվություն տանք  գործատուին, ներկայացնենք հնարավոր ռիսկերը: Տուգանքը և տույժը մնան վերջին քայլ»,-ասաց Արման Ուդումյանը:

Նախարարի տեղակալն ընդգծեց, որ այն կարևոր օղակ է աշխատողի համար: Խնդիր առաջանալիս կդիմեն կոնկրետ մարմնին՝ որոշ դեպքերում զերծ մնալով դատական գործընթացներից:

«Այս պահին գործող օրենսդրությամբ վարձու աշխատողը խնդրի դեպքում դիմում է դատարան, որտեղ էլ գործը պետք է քննվի երեք ամսում: Հաշվի առնելով մեր իրականությունը, կարծում եմ, որ իրատեսական չէ, երբ նման դեպքում աշխատողը կդիմանա ու կաշխատի: Աշխատանքի տեսչական մարմնի առկայությունը նույնիսկ զսպող դեր կարող է ունենալ գործատուի համար: Արդեն կլինի հասցեական մարմին, որն արագ կարող է արձագանքել»,-հավելեց Արման Ուդումյանը:

Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորեց նաև արհմիությունների ինստիտուտի զարգացումը: Նա նշեց, որ այս կառույցները պետք է լինեն անկախ, իրենք իրենց ներսում փորձեն զարգանալ: Այստեղ պետության անելիքը պետք է լինի համապատասխան օրենսդրական դաշտ ապահովելը:

Աննա Գզիրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular